Մայրը շփոթվել այլ դեղ է տվել երեխային. 2 տարեկան երեխան թունավորվել է

Ս.թ.օգոստոսի 15-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 23:30-ին, իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2017թ. ծնված Հ. Ա-ն՝ դեղորայքային թունավորումով:

Այդ մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից։

Ոստիկանության ծառայողը պարզել է, որ Հ. Ա-ն թունավորումը ստացել է օգոստոսի 15-ին ժամը 22:00-իսահմաններում, իրեց տանը մոր՝ 1994թ. ծնված Լ. Ա ի կողմից «Սուպրաստին» դեղամիջոցի փոխարենշփոթմամբ «Էգլոնիլ» տեսակի կես դեղահաբ խմեցնելու հետևանքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

asekose.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS