Մի փոքրիկ տղա կար, անվանենք նրան Սաշա:Եվ ահա երբ նա երեք տարեկան էր,հայտնվեց հիվանդանոցում՝ շատ կարևոր վիրահատություն էր սպասում նրան: Վիրահատությունը կատարեցին: Սկզբում նա 4 օր անցկացրեց վերակենդանացման բաժանմունքում, իսկ հետո պալատ տեղափոխեցին:
Թե պատահական, թե հատուկ, բայց մանկատան երեխաների հետ մի պալատում պառկեցրեցին: Ճիշտ չի լինի ասել, որ նրան նեղացնում էին, բայց մեկ հրում էին, կամ կոմպոտ էին լցնում անկողնու վրա, իսկ բուժքույրը հետո բարկանում էր նրա վրա:
Ճաշարանում էլ էր դժվար նրա համար: Կարերը շատ էին ցավում: Մինչ նա պատերից բռնելով՝ հասնում էր ճաշարան, ամեն ինչ վերջանում էր: Եվ նա նորից սոված հետ էր գնում: Սաշան շատ երկար մնաց հիվանդ, կարերը վատ էին լավանում, հավանաբար նրանից, որ պատշաճ խնամք չէր ստանում, միշտ սոված էր մնում:
Իսկ գիշերները Սաշան կամաց ձայնով լալիս էր: Իսկ որտե՞ղ էր Սաշայի մայրիկը, կհարցնեք դուք: Նա մայրիկ ուներ, լավ, խելացի: Սակայն նա որոշել էր, որ Սաշան արդեն մեծ է, կկարողանա ինքնուրույն գլուխ հանել, բացի այդ էլ նա փոքր դուստր ուներ՝ 1,5 տարեկան: Դրա համար էլ չէր գալիս հիվանդանոց, չէր խնամում որդուն, չէր կերակրում:
Վերջապես մի օր ուրիշ քաղաքից եկավ Սաշայի տատիկը, մոր մայրիկը: Իմանալով երեխայի հիվանդության մասին, եկավ նրա մոտ: Սաշան շատ էր թուլացել, հազիվ էր ժպտում տատիկին: Իսկ տատիկը թաքուն սրբում էր արցունքները:
Սաշան չիմացավ, թե տատիկը ինչ էր ասել մայրիկին, բայց նույն օրը հիվանդանոց եկավ մայրիկը, նրան յութ և բանան բերեց: Սաշային տեղափոխեցին առանձին պալատ, որտեղ նրան ոչ ոք չէր նեղացնում: Իսկ գիշերն էլ արթնացավ նրանից, որ կողքին ինչ-որ մեկը նստած էր: Բացեց աչքերը, իսկ այնտեղ տատիկն էր, քնել էր անկողնու կողքի աթոռին:
Սաշան ժպտաց տատիկին և քնեց: Այդ օրվանից նա սկսեց արագ ապաքինվել: Մի շաբաթից նրան դուրս գրեցին: Փրկեց երեխային տատիկի հոգատարությունը: