Մայրիկին երբեք չասեք այս խոսքերը. Դրանք փշուր փշուր են անում նրա սիրտը

Երբեք չկոտրեք մայրիկի սիրտը, հիշեք, դա այն սիրտն է, որ ձեր ծննդյան առաջին իսկ պահից բաբախել է միայն ձեզ համար: Մի կոտրեք նրա սիրտը, կգա մի օր ու շատ կափսոսաք դրա համար և հնարավոր է չհասցնեք ներողություն խնդրել:

Ես ժամանակ չունեմ:

Երբ նման արտահայտություն եք անում հիշեք, թե նա ինչպես է ձեզ կրել 9 ամիս, որքան գիշերներ է անքուն անցկացրել, երբ դուք փոքրիկ էիք, ձեր կարիքները հոգալու համար աշխատել է երկու հերթափոխ և ձեր բոլոր կարիքները հոգալու և պահանջները բավարարելու համար նա միշտ էլ ժամանակ գտել է:

Ես սա չեմ ուտում:

Հապա վեր կաց և ինքդ պատրաստիր և դու կհասկանաս, թե որքան ժամանակ ու ջանք է ծախսում մայրիկը ճաշ, ընթրիք պատրաստելու համար:

Դու ես ինձ այսպիսին դաստիարակել:

Հնարավոր է մայրիկը սխալներ է թույլ տվել դաստիարակելիս, բայց նա անկեղծ ջանացել է անել ամեն ինչ քո բարօրության համար:

Դու երբեք չես սիրել հայրիկին:

Եթե նա հայրիկին չսիրեր, դու չէիր ծնվի:

Դու վատ և անխնամ տեսք ունես:

Մայրիկը առաջին հերթին կին է, և նրա համար ծանր է լսել քննադատություն իր արտաքինի վերաբերյալ: Իսկ երբևէ մտածել ես, միգուցե նա գումար չունի գեղեցկության սրահ գնալու համար:

Դու կործանել ես իմ կյանքը:

Դու վատ մայր ես: Նման բան ասել չի կարելի, մայրիկը կյանք է պարգևում և ողջ կյանքում աղոթում է քեզ համար:

Դու անկիրթ ես:

Դու նույնիսկ բուհ չես ավարտել: Նման խոսքեր ասելուց առաջ մտածիր, որ մայրիկը իր թերի ուսմամբ կարողացել է գումար վաստակել, որպեսզի դու բարձրագույն կրթություն ստանաս:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS