Մայրիկ, դու նույնիսկ պատառաքաղ ճիշտ բռնել չգիտես․․․Ինձ խայտառակ հո չես անելու

Մայրիկ, դե ինչու՞ ես նեղանում, Դու նույնիսկ պատառաքաղ ճիշտ բռնել չգիտես, դու ինձ կխայտառակեիր…

Տիկին Աննան լվանում էր ամանները, երբ հեռախոսի զանգ լսեց: Նա այնքան էր տարվել մտքերով, որ կարծես արթնացավ այդ զանգից: Սիրելի դուստրն էր:Աղջիկն ասաց, որ ամուսնանում է, մորը հրավիրեց հարսանիքին, նաև գումար խնդրեց:

Մայրն առանց երկար մտածելու հարցրեց քարտի համար, որին պիտի փոխանցի գումարը: Զրույցն ավարտելուց հետո, խեղճ կինը և տխուր էր, և ուրախ, որ դստեր կյանքը դասավորվում է:Բացի այդ ինքը հանգիստ էր, քանի որ աղջիկն ասել էր, որ մորը կտեղավորի իր տանը, որպիսի վերջինս հյուրանոցում չգիշերի:

Աննան նստած էր սենյակում և հիշում, թե ինչպես էր դստերը ճանապարհում մայրաքաղաք՝ համալսարանում սովորելու: Աղջիկը խոստացել էր հաճախ գալ մորն այցելության, սակայն հետո ամեն ինչ այլ կերպ եղավ:Իսկ դստերը գումար ուղարկելու համար Աննան վաճառեց ավտոտնակն ու մահացած ամուսնու մեքենան:

Մի քանի օր անց կինն աղջկանից ստացավ հարսանիքի հրավիրատոմս:Աննան շատ լավ գիտեր բանկի տեղը և գումար ուղարկելու ձևը, քանի որ արդեն 4 տարի շարունակ իր թոշակն ուղարկում էր դստերը:

—Աղջիկս, կկարողանա՞ք ինձ դիմավորել կայարանում:

-Մայրիկ, հիմա շատ հյուրեր ունենք, տաքսիով արի, ես չեմ կարող տնից դուրս գալ:

Հասնելով քաղաք՝ կինը տաքսի գտավ և գնաց դստեր ասած հասցեով:Դեռ շենքի բակից նա բարձր երաժշտութ-յուն և աղմուկ լսեց: Աննան բարձրացավ երրորդ հարկ, ներս մտավ, տեսավ, որ այնտեղ միայն երիտասարդներ են, և բոլորը խմած են…

Տարեց կինը փորձեց գտնել դստերը, սակայն մինչ նա փորձում էր անել դա, պարզ դարձավ, որ հարսանքիը 2 օր առաջ է եղել, իսկ աղջիկը մորը հրավիրել է միայն երրորդ օրը: Աննան մտավ դստեր ննջարան. նա հարբած էր և հարսանեկան զգետսով քնած: Մայրը համբուրեց նրան և հեռացավ:

18 ժամ տևողությամբ ճանապարհն անցնելուց հետո՝ Անան հասավ տուն, նստեց և սկսեց արտասվել… Հաջորդ օրը զանգեց աղջիկը, իսկ այն հարցին, թե ինչու իրեն չէր հրավիրել հարսանիքին, ասաց.

—Մայրիկ, դե ինչու՞ ես նեղանում: Արմենի ծնողները հարգված և ճանաչված մարդիկ են: Մայրը փաստաբան է, հայրը բանկում է աշխատում: Իսկ դու՞: Ինչպե՞ս ես պիտի ներկայացնեի քեզ: Դու նույնիսկ պատառաքաղ ճիշտ բռնել չգիտես, դու ինձ կխայտառակեիր…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS