Մայրս երկար տարիներ աշխատում է մեր քաղաքի ծննդատանը, բայց նրան այդպիսին երբեք չէի տեսել․ Երեկ եկավ տուն շատ հոգնած, երբ հարցրեցի ինչ է պատահել, սկսեց արտասվել․․․

Մայրս երկար տարիներ աշխատում է մեր քաղաքի ծննդատանը,բայց նրան այդպիսին երբեք չէի տեսել․ Երեկ եկավ տուն շատ հոգնած, երբ հարցրեցի ինչ է պատահել, սկսեց արտասվել․․․Մայրս ծննդատանն է աշխատում։ Վերջերս այնպիսի մի դեպք եղավ,որ բոլոր աշխա տողներն արտասվում էին․․․

Մի աղջիկ էր ծննդա բերել, 25 տարեկան, օլիգոֆրենիա՝ մտավոր հետամնածություն ուներ։ Եկել էին աղջկա ծը-նողները, նրանք էին օրինական խնամակ ալները։ Մայրն արտասվում էր, հայրը մի կերպ էր զսպում էմոցիաները ու կանգնել էր քար դեմքով։ Նորմալ առողջ մարդիկ էին, այդ պես էր ստացվել, որ աղջիկը հիվանդ է ծնվել։

Դստերը տարել էին հատուկ դպրոց, այնտեղ էլ ծանոթացել էր իր հասակակից մի երիտասարդի հետ։Երկուսն էլ 25 տարեկան էին, բայց զարգացած էին 10 տարեկանի չափ։ Բոլորը գիտեին նրանց կապի մասին։ Բժիշկներն ասել էին, որ նման հիվանդության դեպ քում մար դիկ անպտուղ են, այնպես որ անհանգստանալու ոչինչ չկա։

Բայց ահա արդյունքը․ աղջիկը տղա երեխա էր ծննդաբերել՝ փոքրիկ, բայց առողջ։90 տոկոս հավանականություն կար,որ նույն խնդիրն ունի, ինչ որ ծնողները։ Եկան նորաթուխ տատիկներն ու պապիկները։ Կանգնած լացում էին։ Որոշեցին, որ նորածնից հրաժարվելու դի մում պիտի գրեն։ Ասում էին, որ մի կերպ են ապրում, դեռ կենսաթոշակ էլ չեն ստանում, հասարակ մարդիկ են։

Աղջկա ծնողները միայն դստեր հաշմանդամության թոշակն էին ստանում, էլ երեխային ու՞ր տանեն։ Դստերն են մի կերպ հասցնում խն ամել, իսկ ինքը երեխա պահել չի կարող։ Ամբողջ կյանքում այդպես են ապրել, հիմա նո-րից սկսե՞ն․․․Մայրիկս ասաց, որ ի վերջո գրել են երեխայից հրաժարվելու դիմում, բայց հետո նոր ծննդաբերած մայրիկը գը-նացել է մանկական բաժանմունքի դռների մոտ ու սկսել ոռն ալով լացել։

Նորմալ խոսել չէր կարողանում, միայն բարձր արտասվում էր։ Հետո որոշել են թույլ տալ գրկել երեխային։ Սկսել է կերակրել ու ձեռք ից բաց չի թողել։Բժիշկները բացառություն են արել ու պալատ են ներս թողել նաև փոքրիկի հորը։ Մայրիկս ասում էր, որ երկու-սով կանգ նած էին քնած երեխայի մոտ, նայում էին նրան, ցածր ձայնով ինչ-որ բան էին խոսում իրենց լեզվով։ Բժիշկները հերթով ներս էին մտն ում ու արցունքները կուլ տալով դուրս գալիս։

Օլիգոֆրենիա․․․ ախր ինչ տարբերություն․․․ բոլորն էլ մարդիկ են։Ի վերջո, դիմումը չեղարկել են ու փորիկին վերցրել։ Դուրս գրվելու օրը տատիկներն ու պապիկները մեծ տորթ են բերել հիվանդանոց՝ բոլոր բուժաշխա-տողների համար ու հարյուր անգամ շնորհակալություն հայտնելով՝ գրկել թոռանն ու տուն գնացել։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS