Ես տատիկիցս բնակարան ստացա, ավելի շուտ, ես դա գնել եմ նրանից: Նա ինձ նվիրատվություն արեց, և ես բանավոր խոստացա վճարել նրան բնակարանի ամբողջ գինը: Մենք պայմանավորվեցինք, որ ես տաս տարում տարաժամկետ պետք է վճարեմ բնակարանի համար: Ամեն ամիս տատիկիս վճարում էի քսաներկու հազար ռուբլի: Թե ուր էին գնում այդ գումարները, ինձ չէր հետաքրքրում: Բացի այդ, ես նրան սննդով և դեղամիջոցներով ապահովվում էի: Այդ ժամանակ տատիկս հավաքում էր իր թոշակը և ծախսում իր հայեցողությամբ:
Ես կարող էի նրան ոչինչ չվճարել, քանի որ համաձայնագիրը օրինականորեն հաստատված չէր: Այնուամենայնիվ, իմ խիղճը թույլ չէր տա ինձ դա անել: Տատս եկամուտներով իր դստեր (մորս) համար թանկ նվերներ է գնել և քրոջս համար հարսանիք է կազմել:
Ես ապրում էի տատիկիս հետ: Ես կարելի է ասել նրա խնամակալն էի հանդիսանում: Իմ մայրն ու քույրը երբեք նրան չեն խնամել: Հեշտ չէ տարեց մարդկանց խնամել … Ես չհասցրեցի 5 տարվա գումարը վճարել, քանի որ տատիկս մահացավ: Մայրս որոշեց, որ մնացած հինգ տարիների գումարը ես պետք է վճարեմ իրեն:
Մայրիկը հատեց բոլոր թույլատրելի սահմանները: Մայրս կարող էր ինձ զանգել ինձ գիշերվա կեսին իր պահանջներով: Երբ մայրս հասկացավ, որ ես զիջումների չեմ գնա, նա սկսեց պատմել իմ բոլոր ընկերներին և մեր հարազատներին, որ ես շահամոլ և վատ աղջիկ եմ և խարդախությունների միջոցով ստացա իմ տատիկիս բնակարանը: Քույրս ինձ չէր մեղադրում։Նա ասաց մայրիկիս, որ ինքը սխալ է մտածում:
Նա ասաց մայրիկիս, որ չթունավորի իմ կյանքը։ Բացի այդ, տատիկս իմ վճարած գումարների հաշվին մայրիկիս բնակարանի համար տեխնիկա էր գնել և բնակարանում վերանորոգում կատարել: Երբ տատիկս հիվանդ էր, ես էի նրան խնամում և բուժման տանում, այլ ոչ թե մայրս և քույրս․․․
Սկզբում այն փաստը, որ ես լիարժեք ժառանգորդ եմ, ոչ մեկին չէր անհանգստացնում: Հիմա բոլորը պահանջներ ունեն իմ հանդեպ: Մորս հեռավոր հարազատներն ու ընկերները սկսեցին ինձ անընդհատ զանգել: Նրանք առաջարկեցին վաճառել բնակարանը և գումարը բաժանել երեք մասի ՝ ինձ, մայրիկիս և քույրիկիս: Բայց ես մտադիր չեմ համաձայնել: Ես բնակարանի լիարժեք ժառանգորդ եմ, ըստ իս: Ես հոգնել եմ նրանից, որ ինձ գող են անվանում: Բնակարանը վաճառելու հայտարարություն տվեցի:
Մայրս կարծում է, որ ես իրեն վաճառքից գումար կտամ: Նա նույնիսկ հասցրել են մեծ գումար վերցնել հարազատներից այդ հույսով: Ես չեմ պատրաստվում այդ գումարը ինչ-որ մեկի հետ կիսել: Ես պարզապես ուզում եմ տուն գնել մեկ այլ վայրում: Փոխեցի հեռախոսահամարս, բայց մայրս շարունակում է անհանգստացնել ինձ:
Ես ստիպված ժամանակավորապես տեղափոխվեցի այլ բնակարան, մինչ բրոկերը գնորդ կգտնի: Ես չեմ կիսելու վաճառքից ստացված գումարը, չնայած, որ երբեմն մեղավորության զգացում եմ ունենում․․․
Ինչպես կվարվեիք դուք իմ փոխարեն․․․