Մայրս չի ցանկանում շփվել ինձ հետ․ Պատճառը․․․Ուղղակի գլխումս չի տեղավորվում
Ես վերջերս եմ ամուսնացել: Քանի որ սեփական բնակարան գնելու հնարավորություն դեռ չունենք, ստիպված ապրում ենք մորս տանը: Բնակարանը մեծ է, բոլորիս համար տեղ կա: Բացի այդ, ես հղի եմ, և վարձով ապրելու մասին չենք էլ կարող մտածել, քանի որ շուտով մեր ողջ եկամուտը պիտի տրամադրենք երեխայի հետ կապված ծախսերին:
Մայրս ինձ խանդում է ամուս նուս հանդեպ:Ամեն ինչ սկսվեց Նոր Տարին տոն ելուց: Մայրս շատ էր ուզում նշել այն գյուղում՝ բարեկամների հետ միասին: Ես դեմ չէի, բայց ամուսինս կտրականապես հրաժարվում էր գյուղ գնալուց:Մինչ ես ու ամու սինս քննար կում էինք այդ հարցը, մայրս հավաքեց իրերը և գնաց գյուղ՝ տատիկիս տուն: Գնալիս նա ցուցադրաբար փակեց դուռը, որ մենք հասկանանք, որ ինքը նեղացել է:
Դա դեկտեմբերի 29 էր: Ես մինչ ամսի 31-ը փորձում էի նրա հետ խոսել, սակայն նա չէր պատասխանում զանգե-րիս:Ես զանգեցի մորս նաև ուղիղ ժամը 12-ին, որպիսի առաջինը շնորհավորեմ Նոր Տարին, սակայն նա այդպես էլ չխոսեց հետս:
Նա տուն վերադարձավ հունվարի 3-ին, սակայն ոչ ինձ, ոչ էլ ամուսնուս հետ մի բառ չէր փոխանակում: Այդպես շարունակվեց 1 ամիս:Կրկին խոսելու փորձ անելու արդյունքում ես իմ մասին շատ «հաճելի» խոսքեր լսեցի, ի-մացա, որ ես անշնորհակալ եմ, ինձ համար առաջին տեղում ամուսինս է, և ես խորը վիրավորել եմ մորս, երբ մնացել եմ ամուսնուս հետ, այլ ոչ թե նրա հետ գյուղ եմ գնացել:
Անկեղծ ասած, ես սկսեցի արտասվել: Ինձ համար հավասարաչափ թանկ են և ամուսինս, և մայրս, ամեն մեկն իր տեղն ունի: Ես գիտեմ,որ սխալ եմ, պիտի ներողություն խնդրեի հենց մորս գալու առաջին օրը,այլ ոչ թե սպա-սեի մի ամիս:
Այժմ չգիտեմ, թե ինչպես ազատվեմ մեղքի զգացումից,քանի որ մայրս անդադար խոսում է դրա մասին