Մանկական հոգեբուժարանում եմ աշխատում արդեն երկար ժամանակ, տարբեր դեպքերի եմ ականատես լինում․․․ Վերջերս մեզ
մոտ մի փոքրիկ աղջնակի էին բերել։Ես աշխատում եմ դեռահասների և երեխաների հոգեբուժարանում՝ անմիջապես երեխաների
հետ:
Ծնողների հետ հազվադեպ եմ հանդիպում:Մի օր իմ հիվանդը քնքուշ, ժպտերես աղջնակ էր: Ինձ հայտնեցին, որ երեխան այստեղ է
հայտնվել, քանի որ հարձակվել է իր 3 տարեկան քրոջ վրա:Ես կարողանում եմ կարդալ մարդկանց դեմքերը, հատկապես նրանց, ով-
քեր վտանգավոր են ընտանիքի և հանրության համար:
Բայց այս աղջիկն ուրիշ էր. նա այնքան հանգիստ էր,ամաչկոտ…Նա լիովին առողջ երեխա էր:Սակայն ամեն ինչ պարզ դարձավ, երբ
տեսա նրա մորը: Մայրն ամեն ինչի համար բարկանում էր երեխայի վրա: Անկեղծ եմ ասում, ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ: Սխալ կանգնեց,
սխալ քայլեց, սխալ վերցրեց պայուսակը: Ինչպե՞ս երեխան կարող է նորմալ մնալ դրանից հետո:
Մի ժամանակ աշխատեցի երեխայի հետ, սակայն ընթացքում ավելի սարսափելի բան իմացա. սոցաշխատողը պատմեց, որ փոքր
երեխային նեղացրել և հարվածել է մայրը, իսկ մեղքը բարդել դստեր վրա…Երևի չեք զարմանա, երբ իմանաք, որ տեղափոխվելով
տատիկի և պապիկի տուն՝ իմ «հիվանդը» ապաքինվեց: Հույս ունեմ, որ կրտսեր երեխային նույնպես կփրկեն նման մորից: