ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը (CDC) հորդորում է պատրաստելուց առաջ չլվանալ հավի միսը մանրէների տարածման վտանգի պատճառով։ Մասնագետները նշում են, որ հում միսը լվանալը բարձրացնում է սպասքի եւ այլ մթերքների վրա մանրէների տարածման վտանգը։
Այսպիսով, կիսաեփ եւ կիսատապակած հավի մսի օգտագործումը կարող է առաջացնել սննդային թունավորում։ Հավի միսը սառնարանում դնելուց առաջ մասնագետները խորհուրդ են տալիս միսը տեղավորել մեկանգամյա օգտագործման փաթեթի մեջ։
Հավի միսը կտրատելիս անհրաժեշտ է օգտագործել առանձին տախտակ եւ հավի մսի հետ գործ ունենալուց հետո ձեռքերը լվալ օճառով։
Բացի այդ, չի կարելի հում հավի միսը լվանալ: Հում մսից բակտերիաներ կարող են տարածվել լվացարանում և ողջ խոհանոցով մեկ, իսկ դուք դա չեք տեսնի և, հնարավոր է, ձեռք բերեք աղիքային ինֆեկցիաներ:
Սննդային թունավորման ժամանակ (ախտանշաններն են՝ բարձր ջերմություն, լուծ, սրտխառնոց եւ այլն) CDC-ի փորձագետները խորհուրդ են տալիս դիմել բժշկի։ Դա առաջին հերթին վերաբերում է մինչեւ 5 տարեկան երեխաներին, 65-ից բարձր տարիքի մարդկանց, թույլ իմունիտետ ունեցողներին եւ հղի կանանց։
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն