Մասնագիտությամբ անեսթեզիոլոգ եմ, շատ դեպքեր են գլխովս անցել, բայց այդ ծննդկանին երբեք չեմ կարողանա մոռանալ․․․

Մասնագիտությամբ անեսթեզիոլոգ եմ, շատ դեպքեր են գլխովս անցել, բայց այդ ծննդկանին երբեք չեմ կարողանա մոռանալ․․․Մաս-
նագիտությամբ անեսթեզիոլոգ եմ, աշխատում եմ ծննդատանը: Երկար տարիներ աշխատում եմ միևնույն հիվանդանոցում, զարմա-
նալի դեպքեր շատ եմ տեսել:

Սովորական աշխատանքային օր էր, երբ մի տղամարդ գոռալով ներս մտավ և ասաց, որ մեքենայի մեջ իր հղի կինն է, շատ վատ վի-
ճակում: Մենք բոլորս շտապեցինք դուրս, կնոջը բերեցինք անմիջապես վիրահատարան:Պարզվեց, որ նրանք գյուղից են եկել, ճանա-
պարհին խնդիրներ են եղել, մի խոսքով, խեղճ կինը 6 ժամ եղել է շատ վատ վիճակում՝ առանց համապատասխան բուժօգնության:

Ստուգեցինք պտղի վիճակը. սրտի աշխատանքը գրեթե չէր լսվում, վտանգ էր սպառնում և մոր, և երեխայի կյանքին: Մենք ունեինք
գործելու համար վարկյաններ…Ես կատարեցի ցավազրկող դեղամիջոցի ներարկումը, բայց այն սկսում է գործել միայն 20 րոպե անց:
Բժիշկն ասաց, որ 20 րոպե հետո էլ ոչ մեկին փրկելու կարիք չի լինի…Մի քանի վարկյան մտածելուց հետո, մտքովս խեահեղ մի բան
անցավ.

-Արի փրկենք, գոնե կնոջը, մինչև սպասենք անզգայացմանը, կմահանան…

-Դա թույլատրելի չէ, հասկանու՞մ ես, ինչ ես խոսում:

Ես մոտեցա ծննդկանին և խիստ ձայնով հարցրեցի.

-Անզգայացումը կգործի միայն 20 րոպե անց, բայց այդ ժամանակ արդեն շատ ուշ կլինի: Կարող ենք հիմա սկսել վիրահատությունը,
ձեզ միանշանակ կփրկենք, հնարավոր է՝ երեխան էլ ողջ ծնվի:

Համաձա՞յն եք:Կինը գլխով դրական պատասխան տվեց: Մենք նրան կապեցինք սեղանին, վիրաբույժը վերցրեց սկալպելը և սկսեց
աշխատանքը: Ծննդկանի պուլսն ու ճնշումը կտրուկ բարձրացան, նա գլուխը հետ տարավ և անբնական ձայնով գոռաց: Բայց զար-
մանալին այն էր, որ խեղճը մարմինը չէր շարժում, վախենում էր երեխային վնասել:

Երեխան բարեհաջող ծնվեց, վերջապես լսեցինք նրա ճիչը: Կինը թեթևացած ժպտաց, իսկ մինչ այդ ցավազրկողը սկսեց ազդել և
մենք ավարտեցինք վիրահատությունը:Այս դեպքը մխրճվել է ուղեղիս մեջ…այն կրկին ապացուցում է, որ մայրերը հերսուհիներ են:
Մի շաբաթ անց մայրն ու դուստրը լիովին առողջ դուրս գրվեցին հիվանդանոցից:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS