Ժամանակակից մեգապոլիս, ունայնություն և կյանքի խելագար ընթացք: Մենք ամեն օր շարժվում ենք խենթ ռիթմով, անընդհատ վազում ենք ինչ-որ տեղ և միշտ ուշանում: Մենք ապրում ենք հարյուր հազարավոր մարդ-կանց մեջ, և կատաղի ռիթմի շնորհիվ չենք նկատում որևէ մեկին կամ որևէ բան մեր շրջապատում, մարդկանց դեմքերը մեզ համար միաձուլվում են մեկ պատկերի, մենք մոռացել ենք, ինչպես նայել մարդկանց և հասկանալ նրանց հույզերը:
Համենայն դեպս, մենք ապրում ենք պարտադրված կարծրատիպերով, մտածում կաղապարային, որ պարտա-դիր պետք է կրթություն ստանալ, հետո լավ աշխատանք գտնել, կարիերայում հասնել հաջողությունների և ընտանիք կազմել: Ժամանակակից կյանքի այս օրինաչափությունների շնորհիվ մենք մոռացել ենք, թե ինչպես իսկապես վայելել կյանքը, վայելել արևը և հասարակ մանրուքները:
Այսօրվա պատմությունը, որը ես ուզում եմ պատմել, դուրս է գալիս սովորական մարդու ընկալումից: Սա պատ-մություն է մարդկային հարաբերությունների մասին, այն մասին, որ պետք է նայեք ոչ միայն արտաքին տեսքին, այլև մի փոքր ավելի խորը՝ մասնավորապես մարդու հոգուն:
Տիպիկ իրավիճակ՝ մետրոյի կայարանների ստորգետնյա անցում, մոտակայքում կանգնած է մի գեղեցիկ տղա-մարդ՝ խիստ, գործարարի վերարկուով, ձեռքին՝ կարմիր վարդերի շքեղ փունջ: Նա անընդհատ քայլում է ոչ թե այն պատճառով, որ ցուրտ է, այլ այն պատճառով, որ հստակ երևում էր՝ ոգևորված է ինչ-որ բանից և շատ անհանգստացած:
Ամենայն հավանականությամբ, դա ռոմանտիկ հանդիպում է, կամ ո՛չ, դա նրա առաջին ժամադրությունն է, ա-ռաջին ժամադրությանը նման շքեղ ծաղկեփնջով չեն գալիս: Ամենայն հավանականությամբ, նա անհանգստա-ցած է, քանի որ պատրաստվում է ասել իր կյանքի հիմնական բառերը, այն է՝ առաջարկել իր սիրտը և ձեռքը:
Նա երկար էր նախապատրաստվել այդ իրադարձությանը, ընտրել ճիշտ բառեր և անգամ փորձել հանդիպման տեսարանը, բայց հիմա նրա մտքերը շփոթված են, մոռացել է ամեն ինչ և նյարդայնանում է:Եվ ահա մետրոյից դուրս է գալիս մի հմայիչ կին և ուղղվում մեր հուզված երիտասարդի կողմը, մի դող է անցնում նրա մարմնով. ամեն ինչ հիմա կորոշվի: Աղջիկը հասավ տղային, նրա դեմքը մի փոքր ձանձրալի էր երևում, ամենայն հավանա-կանությամբ, նա արդեն կռահել էր ամեն ինչ և երջանիկ չէր այն բանի համար, ինչ տեղի էր ունենալու:
Տղան փունջը մեկնում է իր սիրելիին և վերարկուի գրպանից հանում թավշյա կարմիր տուփը. ակնհայտ է, որ հարսանեկան մատանի է: Երիտասարդը բացում է տուփը, մատանին հանում և ասում, իր կարծիքով, իր կյանքի հիմնական բառերը՝ «Դարձի՛ր իմ կինը»: Որին նա ստանում է փշրված պատասխանը. «Ինձ ժամանակ է պետք որոշում կայացնելու համար, և, ընդհանուր առմամբ, դու այն մարդը չես, ում հետ ես պետք է ամուսնանամ»:
Այս խոսքերից հետո աղջիկը շրջվում է և հեռանում: Տղան քարացել էր, նա ցնցված էր լսածից: Նա անշարժ կանգնեց մի քանի րոպե՝ առանց դեմքի արտահայտությունը փոխելու:Այս ամբողջ սրտաճմլիկ տեսարանը դի-տում էր մի աղջիկ մուրացկան, նա մոտ 25-27 տարեկան էր, նրա հագուստները պատառոտված էին և սարսա-փելի վիճակում էր:
Նա կանգնել և լիովին տարակուսանքով նայում էր, թե ինչպես կարելի է հրաժարվել այդպիսի տղայից, անշուշտ, նրան անձամբ չէր ճանաչում,բայց նրանից բարություն էր հոսում,մուրացկան կինը,տարիներ շարունակ թափա-ռելով քաղաքների փողոցներով, սովորել էր հասկանալ մարդկանց:
Տղան քիչ-քիչ սկսեց ուշքի գալ, հանկարծ նկատեց մի քնքուշ, բայց հոգնած և կեղտոտ դեմքով մի աղջկա: Նա մոտեցավ և նրան տվեց ադամանդե ամուսնական մատանին՝ ասելով. «Վերցրո՛ւ, սա քեզ, կարող ես այն վաճա-ռել և գումարը ծախսել խմիչքի վրա»: «Բայց ես չեմ խմում»,- ասաց աղջիկը տղային,իսկ նա՝ վերցրո՛ւ:
Ամբողջ գիշեր մերժված տղան չկարողացավ քնել, բայց զարմանալիորեն նա չէր մտածում իր հարսնացուի մա-սին, գլխից դուրս չէր գալիս մուրացկան աղջիկը: Նա անընդհատ մտածում էր, թե ինչպես, ինչու է նա հայտնվել փողոցում, ինչ է պատահել նրա հետ:
Առավոտյան նա գնաց աշխատանքի իր սովորական երթուղիով, նույն տեղում հանդիպեց իր նոր դժբախտ ծանոթին: Բարևեց նրան և հարցրեց, թե կարողացել է մատանին լավ գնով վաճառել: Աղջիկը նրան մեկնեց ձեռքը, մատին՝ մատանին:
«Բայց ինչո՞ւ չեք վաճառել այն»,- հարցրեց երիտասարդը, նա պատասխանեց, որ դեռ չի փոխել իր ճակատա-գիրը, բայց և սովոր չէ նվերներ վաճառել: Տղան մտազբաղ դարձավ աղջկան և հարցրեց. «Դու սուրճ խմո՞ւմ ես»: Ինչին պատասխանեց. «Այո՛, բայց հազար տարի իսկապես լավ սուրճ չեմ խմել»:
Տղան նրան տարավ լավ սրճարան, աղջիկն անհանգիստ էր ամբողջ ճանապարհին, որ իրեն թույլ չեն տա մտնել այնտեղ, ինչին երիտասարդը պատասխանեց. «Մի՛ անհանգստացիր, նրանք քեզ ամեն տեղ կթողնեն ինձ հետ»: Այս արտահայտություններից հետո աղջիկը մի փոքր հանգստացավ:
Մի բաժակ անուշաբույր սուրճի շուրջ տղան պարզեց, որ աղջկա փաստաթղթերը գողացել են, որից հետո նրա բնակարանը խաբեությամբ վաճառվել է, և նրան դուրս են նետել փողոց:Տղան մեծ սիրտ ուներ և իմանալով, որ նախկինում հաջողակ ընկերությունում նա աշխատելէ որպես հաշվապահ,հրավիրեց նրան աշխատելու իր ֆիր-մայում: Նա նույնիսկ թույլ տվեց, որ նա բնակվի իր բնակարաններից մեկում, մինչև կվաստակի իր սեփականը, թեկուզ և վարձակալած բնակարանում:
Նա նաև զբաղվեց նրա փաստաթղթերը վերականգնելու հարցով, և ահա երկու ամիս անց մուրացկան աղջիկը քայլում էր իր անցումով, որտեղ հպարտորեն մուրացկանություն էր անում՝ նորաձև հագուստով, դիմահարդար-մամբ և լավ սանրվածքով:
Իսկ ի՞նչ կատարվեց երիտասարդ տղայի անձնական կյանքում: Տղայի մոտ արմատապես ամեն ինչ փոխվեց, նա երջանիկ է, նրա մոտ նոր հարաբերություններ են ծնվել, նա անկեղծորեն սիրում է, և ամենակարևորը՝ նրան սիրում են անկեղծորեն, քանի որ նախկինում նրան երբեք չեն սիրել:
Աղջկա անձնական կյանքում նույնպես ամեն ինչ լավ է ընթանում, նա նույնպես նոր հարաբերություններ է սկսել, և ոչ թե իրեն բարի կամեցողի հետ, կհարցնեք դուք, որին ի պատասխան՝ ես կլռեմ: Ի վերջո, սա բոլորովին այլ, չնայած և շատ հետաքրքիր պատմություն է: