Մատը տարան բզեզի բուն. Շարունակեք գաղտնալսել, պարոնա′յք. Լյովա Խաչատրյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Երեկ մեր երկրում ծավալված իրադարձությունների շուրջ ArmLur.am-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ:

– Պարո′ն Խաչատրյան, լսեցի՞ք ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսումը, ի՞նչ տպավորություն ունե՞ք:

– Լսեցի ու չհասկացա դրա հանրայնացնելու իմաստը: Որ գաղտնալսել հնարավոր է բոլորիս, այդ թվում եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, բոլորիս է հայտնի, որ առանձնազրույցներում կարող ենք բամբասել կամ քննարկել տարբեր հարցեր` օգտագործելով տարբեր արտահայտություններ եւ բառեր, նորմալ է: Ոչ մեկիս խորթ չի, որ կարող են լինել մասնագիտական քննարկումներ մեր ընդունած ոչ միանշանակ մեկնաբանվող օրենքների շրջանակում. ձիուն էլ է հասկանալի: Բայց մի քանի հարցերի պատասխան այնուամենայնիվ կցանկանայի ստանալ:

– Ո՞ր հարցերի:

– ա) գաղտնալսվել է երկրի ներսում. նշանակում է կա պետություն պետության մեջ:

բ) գաղտնալսվել է դրսից եւ օգտագործվում է ներսում, նշանակում է կան Հայաստանում шпион-ներ, եթե օտարերկրացի են, կամ դավաճաններ, եթե հայ են եւ կապված են օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ:

– Ի՞նչ տվեց Ձեզ գաղտնալսումը:

– Գաղտնալսվածի հրապարակումը եւ հետագա զարգացումները ինձ`

ա) մեկ ավելորդ անգամ համոզվեցի, որ Հայաստանում «царь настоящи»

բ) ԱԱԾ, ՀՔԾ եւ ոստիկանապետի ընտրությունը վարչապետի կողմից ճիշտ է կատարված: Իմաստ ունե՞ր մատ տանել բզեզի բուն

armlur.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS