Մի օր հաճախորդների պակաս չունեցող սրճարան մտավ մի 10 տարեկան փոքրիկ երեխա։
Նա նստեց սեղանի մոտ և սպասեց մատուցողուհուն։
Մատուցողուհին իրականում շատ դժգոհ էր, քանի որ մտածում էր, որ երեխան շատ գումար չի ծախսի, և նա չի ստանա բավականաչափ թեյավճար։
«Ի՞նչ արժե այս պաղպաղակը»,- երեխան ցույց տվեց պաղպաղակների ցանկում պատկերված նկարներից մեկը։
«50 ցենտ»,- կարճ պատասխանեց մատուցողուհին։
Պարզ երևում էր, որ երեխան ավելի էժան բան է փնտրում։
«Իսկ սա՞»,- նա ցույց տվեց մեկ ուրիշ պաղպաղակ։
«Դա արժե 35 ցենտ»,- պատասխանեց մատուցողուհին։
Տղան ցույց տվեց 35 ցենտանոց պաղպաղակը և ժպիտով տվեց պաղպաղակների ցանկը մատուցողուհուն։ Երեխան դանդաղ և հաճույքով ուտում էր իր պաղպաղակը։
Աղջիկը սպասում էր՝ երբ է նա վերջացնելու, քանի որ այդ սեղանի մոտ կարող էր նստել մեկ այլ հաճախորդ, ով գումար կթողներ նրան։
Եվ ահա, տղան թողեց գումարը սեղանին և հեռացավ։
Աղջիկը տեսավ, որ այնտեղ դրված էր 35 ցենտ․․․և ևս 15 ցենտ թեյավճար։
Նա ուղղակի շոկի մեջ էր․ չէ՞ որ երեխան ավելի էժան պաղպաղակ էր փնտրում, որպեսզի թողնի աղջկան թեյավճար։
Այդ ժամանակ նա շատ զղջաց, որ երեխային այդքան վատ էր վերաբերվում և սպասում էր, թե երբ է նա հեռանալու սրճարանից։
Աղջիկը երկար ժամանակ չէր կարողանում վերադառնալ աշխատանքի և ուշքի գալ, քանի որ նրա աչքերից արցունքներ էին հոսում, և նա պատրաստ էր ամեն ինչ տալ, որպեսզի երեխան նորից վերադառնար։
ՀԱՅ ԻՆՖՈ