Մարդատար գնացքում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում 62 մարդ մահացել է

Տեղեկություն է ստացվել այն մասին, որ Պակիստանի Փենջաբ նահանգում ուղևորատար գնացքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 62-ի, առնվազն 15-ը վիրավոր են, հայտնում է NDTV հեռուստաալիքը:

Reuters գործակալությունն ավելի վաղ հայտնել էր 10 զոհի մասին:

Ըստ հեռուստաալիքի՝ հրդեհը բռնկվել է այն ժամանակ, երբ գնացքը գտնվել է Փենջաբ նահանգի հարավային մասում: Հրդեհի պատճառը եղել է գազի բալոնի պայթյունը: Պակիստանի երկաթուղիների նախարար Շեյխ Ռաշիդը հայտարարել է, որ մարդկանց մեծամասնությունը զոհվել է, երբ փորձել է դուրս թռչել վառվող գնացքից

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS