Հոգեբանները առանձնացնում են մարդկանց 5 տեսակ, որոնց հետ մտերմությունը հաճախ բերում է հոգեբանական խնդիրների, կոմպլեքսների, և ձեզ լիովին ոչ երջանիկ է դարձնում։
ԵՍԱՍԵՐ
Սա մարդու ամենավատ տեսակներից մեկն է։ Նրանք միշտ ամեն ինչ անում են միայն իրենց համար և երբեք ոչ մի բանից հանուն ձեզ չեն հրաժարվի։
Ձեր սերն ու հոգատարությունը նմանատիպ մարդու հանդեպ միշտ միակողմանի կլինի։
ԾՆՈՂ
Մարդ, ով ոչ միայն անհանգստանում է ձեզ համար, այլ հոգ է տանում ձեր մասին, որոշումեր ընդունում ձեր փոխարեն և հաճախ սահմանափակում ձեր ազատությունը։ Այլ կերպ ասած, նա ձեր փոխարեն ապրում է։ Եվ ձեր ցանկացած փորձ դուրս գալու այդ հոգատարությունից՝ առաջացնում է բացասական ռեակցիա՝ հիստերիա։
ՄԻԱՅՆ ԵՍ ԵՄ ՔՈ ԿՅԱՆՔՈՒՄ
Ձեր կյանքի տերերը- սա ևս մեկ այլ թեմա է։ Նրանք փորձում են լցնել ձեր կյանքը միայն իրենցով և չեն ցանկանում, որ դուք ժամանակ անցկացնեք ուրիշ մեկի հետ։
Որպես կանոն, նրանք սահմանափակում են ձեր շփումը ոչ միայն ընկերների, այլև բարեկամների և կոլեգաների հետ։
ՍԻՐԱՌԱՏ
Մշտական դավաճան- ոչ համապատասխան մարդ ընտանիք ստեղծելու համար։ Պատրաստ եղե՛ք նրան, որ դավաճանող մարդը ձեզ մեջքից կխփի նաև այլ տարբերակներով։
ՍԿԱՆԴԱԼԻՍՏ
Այս տեսակի մարդը վստահ է, որ ամեն ինչ միշտ պետք է լինի այնպես, ինչպես ինքն է ուզում։ Եթե լավով չի ստացվում, կլինի վատով։
Հաշվարկը այնպես է արված, որ դուք ստիպված կհամաձայնեք նրա պայմաններին, միայն թե խուսափեք ընդհարումից։