Մարդ ով մի քանի հարյուրից ավել գերեզմանոց է փորել` Սպիտակի երկրաշարժից հետո, կնոջը գտնելու համար

Սպիտակի և Գյումրու երկրաշարժը ցնցել էր ողջ աշխարհին: Բազմապիսի հուզիչ պատմություններ հանրայնացվեցին, տարատեսակ հաղորդումներ պատրաստվեցին, վավերագրական և գեղարվեստական գրքեր հրատարակվեցին, թեմատիկ ֆիլմեր նկարահանվեցին:

Հսկայական զոհերից յուրաքանչյուրի պատմությունը մարդկային ճակատագրի մի դաժան և անարդար պատմություն էր: Խեղված ու խոշտանգված հոգիներից ու մարմիններից շատերը մինչ այսօր կենդանի վկան են այդ դաժան իրականության: Ամեն մի պատմություն մի սրտաճմլիկ կտավ է իրենից ներկայացնում:

Այդպիսի մի ողբերգության մասին է «Իմ նոր տարին» անչափ հուզիչ ֆիլմը, որի գլխավոր հերոսին մարմնավորել է մեր իրականության ամենահաջողված դերասաններից մեկը՝ Խ. Լևոնյանը: Նրա կերտած հերոսը շատ ողբերգական կերպար է:

Նա կորցրել է կնոջը երկրաշարժի ժամանակ, իսկ հետագայում ոչ մի կերպ չի կարողացել համակերպվել այդ կորուստի հետ: Երկար ժամանակ նա շրջել է գերեզմանից-գերեզման, փորում հարյուրից ավել գերեզման, որ գտնի կնոջ դին:

Դերասան Խորեն Լևոնյանը շատ լավ է կերպավորել իր հերոսին: Նա ամբողջովին մտել է իր դերի ողբերգականության մեջ:

Ֆիլմի առաջնացուցադրությունը կայանալու է վաղը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS