Դիսպեպսիա կամ մարսելախանգարում տերմինը կիրառվում է աղեստամոքսային համակարգի ֆուկցիոնալ խանգարումների տարբեր ախտանշանների բնութագրման համար։ Այս խնդրի դեպքում հաճախ նկատվում են տհաճ զգացողույուններ, ցավ ու ծանրություն որովայնի վերին հատվածում, որոնք որպես կանոն ի հայտ են գալիս սննդի ընդունումից հետո։
Նման ախտանշանները սովորաբար պայմանավորված են լինում սննդի չարաշահմամբ, չափազանց արագ ուտելու սովորությամբ, սթրեսներով կամ որոշակի սննդամթերքի նկատմամբ օրգանիզմի ռեակցիայով։ Դրանք կարող են խիստ բացասաբար անդրադառնալ ինքնազգացողության վրա, սակայն, բարեբախտաբար կան բազմաթիվ բնական բուժիչ միջոցներ, որոնք կօգնեն կարգավորել մարսողությունն ու ազատվել տհաճ ախտանշաններից։
Մաղադանոս. մարսողության խանգարման ախտանշանների դեպքում լավագույն բնական դեղամիջոցներից մեկը կլինի մաղադանոսի տերևների թուրմը։ Հարկավոր է 1 ճաշի գդալ տերևները թրմել 400 մլ եռման ջրում և խմել թուրմն ուտելուց առաջ։ Այս բնական դեղամիջոցը հարկավոր է ընդունել օրական չորս անգամ կես բաժակ։
Հազրեվարդ. այս բույսի տերևները պարունակում են նյութ, որը խթանում է գաստրին հորմոնի արտադրութ-յունը, իսկ այս հորմոնն էլ իր հերթին խթանում է մարսողական հյութերի արտադրությունը։ Մարսողության կարգավորման համար կարելի է հազրեվարդն օգտագործել որպես համեմունք՝ ավելացնելով այն տարբեր ուտեստներին։
Երիցուկ բուժիչ. շատ օգտակար կարող է լինել նաև երիցուկի թուրմը, որը պատրաստելու համար հարկավոր է 2 ճաշի գդալ երիցուկի ծաղիկներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր և թրմել։ Ստացված թուրմը բաժանել երեք մասի և խմել օրական երեք անգամ ուտելուց առաջ։
Քիմիոն. մարսողության խանգարումը հաճախ է ուղեկցվում նաև փորափքանքով, իսկ այս խնդրի դեմ կարելի է հեշտությամբ պայքարել քիմիոնի թուրմի օգնությամբ։ Հարկավոր է 20 գրամ մանրացրած քիմիոնին ավելացնել 200 մլ եռման ջուր, թրմել, այնուհետև բաժանել երեք մասի և խմել օրական երեք անգամ ուտելուց հետո։ Բացի այդ, կարելի է նաև ուտելուց հետո պարզապես քիմիոնի պտուղներ ծամել։
Սամիթ. այս բույսը պարունակում է ֆերմենտներ, որոնք նպաստում են մարսողությանը, ուստի մարսելախան-գարման տհաճ ախտանշաններից ազատվելու համար պարզապես հարկավոր է սամիթ ուտել։ Ռազինա (фенхель). մարսողության բարելավման համար կարելի է նաև ուտելուց հետո ռազինայի պտուղներ ծամել։ Բացի այդ, այդ պտուղները կարելի է կիրառել նաև թեյի տեսքով՝ թուրմին ավելացնելով նաև մեխակ, դարչին կամ կոճապղպեղ։
Եղեսպակ. տհաճ զգացողությունները մեղմելու համար շատ արդյունավետ կարող է լինել նաև եղեսպակի թեյը։ Այն պատրաստելու համար հարկավոր է 2 թեյի գդալ եղեսպակի չորացրած տերևներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր և թրմել։ Ստացված թուրմը հարկավոր է խմել ուտելուց հետո։