Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել Սեյրան Օհանյանին. Armtimes

Armtimes-ի տեղեկություններով՝ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:

Աղբյուրին հայտնի է դարձել, որ Քոչարյանի մեղադրանքի ձևակերպման մեջ նրա անունը ևս նշվում է որպես Գլխավոր շտաբի նախկին պետ:

Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Վերջինս հետախուզման մեջ է։ Այս պահին կալանքի տակ է գտնվում միայն Քոչարյանը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS