Մարտի 10-ի աստղագուշակ․ Ջրհոսներ՝ օրվա սկզբին ուշադրություն դարձրեք ամեն մանրուքի, դա բխում է Ձեր շահերից․․․

Մարտի 10-ի աստղագուշակ․ Ջրհոսներ՝ օրվա սկզբին ուշադրություն դարձրեք ամեն մանրուքի, դա բխում է Ձեր շահերից․․․

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը շատ արդյունավետ և հետաքրքիր կլինի: Այն շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կտա, այդ թվում՝ այնպիսի գործերում, որոնք նախկինում չափազանց բարդ էին թվում: Որոշ Խոյեր կստանձնեն այն, ինչը նախկինում ոչ մի կերպ չէին կարողանում սկսել: Անհրաժեշտ արդյունքների հասնելն ավելի հեշտ կլինի, քան սպասումէիք:Դուք շատ հնարամիտ կլինեք,հաճախ կնախընտրեք նպատակին տանող սեփական ուղին փնտրել, այլ ոչ թե գնալ տրորված ճանապարհով:Շատ փորձարկումներ հաջող կլինեն:Հավանական են դրամական մուտ-քեր, որոնք շատ տեղին կլինեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է աշխատանքի, ուսման և օգտակար գործերի համար:Դուք մասերին ուշադիր կլինեք, հաճախ կնը-կատեք կարևոր մանրուքները, որոնց ուրիշներն ուշադրություն չեն դարձրել: Կարող են օգնել հին ծանոթները, որոնք հաճախ լրիվ անշահախնդիր կգործեն:Դուք բաց չեք թողնի ձեր համախոհներին շնորհակալություն հայտ-նելու, նրանց պատասխան ծառայություններ մատուցելու հնարավորությունը:Հավանական են հաճելի իրադար-ձություններ ընտանիքում, լավ նորություններ՝ կապված հարազատներից մեկի հետ: Երեկոյան հնարավոր են չը-ծրագրված հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Չեն բացառվում սիրային անակնկալները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր: Հաճախ խոսքը միայն ցավալի մանրուքների մասին կլինի, բայց նույ-նիսկ դրանք կարող են փչացնել ձեր տրամադրությունը: Աշխատեք լավատես լինել, դատարկ բաների պատճա-ռով չհուզվել: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա:Դուք ավելի հաճախ հա-ջողակ կլինեք, շատ գործերից գլուխ հանելն ավելի կհեշտանա:Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք մարդկանց, հրաշալի լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ նրանց հետ, որոնց առաջին անգամ եք տեսնում: Հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գումարի հետ զգույշ եղեք: Լավագույն օրը չէ այն դատարկ բաների վրա ծախսելու համար: Եթե խնայող լինեք, ավելի ուշ ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք դրա համար: Մնացած առումներով օրը բարենպաստ է: Այն հաջո-ղություններ է խոստանում ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում:Ձեզ կհաջողվի ձեռք բերել այն մարդ-կանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված:Որոշ Խեցգետիններ կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ են լսել և նոր ընկերներ կգտնեն: Դուք բարենպաստ տպավորություն կթողնեք շրջապատող-ների վրա, նրանք կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել: Օրը հանգիստ հուզական ֆոն չի ունենա, ձեր տրամադրութ-յունն էլ փոփոխական կլինի: Աշխատեք ուրախության առիթներ գտնել. դրանք ավելի շատ կլինեն, քան կարող է առաջին հայացքից թվալ:Օրվա կեսը բարենպաստ է ծանոթությունների և այն մարդկանց հետ հանդիպելու հա-մար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել:Ավելի ուշ կուզենաք մենակ մնալ:Երեկոն բարենպաստ է ստեղծագործ զբաղմունքների համար: Դրանք կոգեշնչեն, դրական հույզեր կպարգևեն: Կարող եք վերադառ-նալ հին նախասիրությանը կամ նոր բան ստանձնել. երկու դեպքում էլ չեք հիասթափվի:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ինչ-որ բան ստանձնելուց առաջ գործողությունների ծրագիր մշակեք: Չարժե հույս դնել իմպրովիզներ անելու, ոտքի վրա որոշումներ ընդունելու ձեր ունակության վրա: Այսօր ավելի հեշտ կլինի գործեք այնպես, ինչպես ա-վելի վաղ էիք մտածել: Օրը հարմար է տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք ոչինչ աչքաթող չեք անի և ճիշտ եզրակացություններ կանեք:Հնարավոր են անսպասելի այցեր, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին վերջերս շատ էիք մտածում: Եթե հարաբերությունները վերջին շրջանում լարված էին, հիմա հեշ-տությամբ կկարողանաք դրանք դեպի լավը փոխել:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լավ է ինքնուրույն գործեք: Գործողություններում ազատությունը շատ բան կհեշտացնի, թույլ կտա վարվել այն-պես, ինչպես ինտուիցիան է հուշում: Շրջապատողների խորհուրդները անպիտան կլինեն, հաճախ կշեղեն ձեզ, օգուտ չեն տա:Արժե վերադառնալ հին ծրագրերին, քանի որ չի բացառվում՝ հիմա կարողանաք դրանք կյանքի կոչել: Կիրականանան որոշ Կշեռքների հին ցանկությունները: Օրը հարմար է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վաղուց չեք տեսել: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, զրույցների բազում հետաքրքիր թե-մաներ կգտնվեն:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք հաճախ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, իսկ դա օրվա սկիզբը մռայլ կդարձնի: Ընդ ո-րում՝ այդ հատվածում առաջ եկած դժվարություններն այնքան էլ լուրջ չեն լինի և շուտով կմնան անցյալում: Կուրախացնի հին ընկերների աջակցությունը, որոնք միշտ ձեր կողմից կլինեն և պատրաստ կլինեն օգնել, եթե դրա կարիքը լինի:Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է առօրյա գործերի համար: Դուք արագ գլուխ կհա-նեք դրանցից և համարյա չեք հոգնի: Հավանական են անսպասելի այցեր: Դուք ուրախ կլինեք տեսնել հյուրերին, իսկ նրանք ամենայն հավանականությամբ լավ լուրեր կբերեն: Հնարավոր է հանդիպում մեկի հետ, որին կարո-տել էիք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է շփումների համար:Դուք միանգամից կշահեք նոր ծանոթների համակրանքը, իսկ հներին հեշ-տությամբ կհամոզեք ձեր ճշմարտացիության մեջ: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, այսօր կփոխեն իրենց կարծիքը:Հնարավորություն կունենաք ավարտել հին գործերը,որոնք մեծ ուժեր էին խլում:Դրան-ցից գլուխ հանելուց հետո ձեզ ավելի ազատ կզգաք: Հավանական են հաճելի իրադարձություններ տանը: Օրվա երկրորդ կեսը ընտանեկան խնդիրները լուծելու,իրար հետ վիճած հարազատներին հաշտեցնելու հնարավորութ-յուն կտա:Կարող եք մտերիմների հետ միասին ծրագրեր կառուցել:Շուտով կկարողանաք կյանքի կոչել մտածա-ծը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը բարենպաստ է շփումների համար: Դուք արագ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, լավ տպավո-րություն կթողնեք, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար շրջապատողների միայն թերություններն են նկատում:Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը,որոնք ուրախություն կբերեն:Ավելի ուշ կգա լրջություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի ժամանակը: Ոչ ոք չի շեղի ձեզ: Դուք կարող եք գլուխ հանել նույնիսկ նրանից,ինչն ուրիշներին չի հաջողվել, հրաշալի արդյունքների կհասնեք համարյա անհույս թվացող գործում:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին արժե ուշադրություն դարձնել մանրուքներին: Այն, ինչ հիմա համարյա աննշան է թվում, ավելի ուշ կարող է կարևոր դեր խաղալ: Չեն բացառվում իրադարձությունները,որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, ցույց կտան՝ ինչպես մեռյալ կետից շարժել բարդ գործը:Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսան-կյունից. դուք մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք: Լավ կանցնեն սիրային ժամադրությունները: Դրանք շատ անսովոր կլինեն: Դուք բաց չեք թողնի սիրելիին զարմացնելու և ուրախացնելու հնարավորությունը, նա էլ նույն-կերպ կպատասխանի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը լավ կդասավորվի, անհանգստանալու պատճառ չունեք:Հաճելի հանդիպումներ շատ կլինեն: Չի բացառվում ձեզ հետ ուզենան հանդիպել մարդիկ, որոնց մասին վերջերս շատ էիք հիշում:Հարմար օր է կարևոր բաների մա-սին անկեղծ զրուցելու համար: Մի վախեցեք ձեր զգացմունքներով կիսվել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները,օգնել հարազատին կամ բարդ իրավիճակում հայտ-նված մեկ այլ մտերիմ մարդու: Դուք ուրիշների խնդիրների հանդեպ անտարբեր չեք մնա, և շրջապատողները կգնահատեն դա:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS