Մարտի 10-ի աստղագուշակ

Խոյ.  Այսօր դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, միայն օրվա սկզբում հնարավոր են որոշ դժվարություններ: Դրանք առաջին հերթին կապված կլինեն ձեր տրամադրության հետ, որն անկայուն է և կարող է փչանալ ամեն մի մանրուքից: Միաժամանակ դուք շատ կասկածամիտ եք և հաճախ եք թաքնված մտքեր փնտրում  բոլորովին անհամապատասխան տեղերում:

Շնորհիվ ձեր եռանդի և նպատակամղվածության դուք հարթում եք բոլոր այն գործերը, որոնք շատերի բանը չեն: Ոմանց համար դուք դառնում եք փրկօղակ, քանի որ սիրով ու անշահախնդիր օգնում եք դժվարության մեջ հայտնվածներին:

Ցուլ. Հիշեք, որ օրվա ընթացքում հապճեպ և էմոցիաների ազդեցության տակ ընդունած որոշումները դրական արդյունքի չեն հանգեցնի: Սա այն եզակի օրերից է, երբ պետք է ոչ թե յոթ, այլ յոթանասուն անգամ չափել, հետո նոր մկրատը ձեռքը վերցնել: Կարելի է ճշգրտումներ մտցնել ղեկավարության հետ հարաբերություններում, ամրապնդել մասնագիտական դիրքերը: Նշանի առավել խորամանկ ներկայացուցիչները հնարավորություն կունենան առաջ անցնել իրենց վաղեմի մրցակիցներից:

Համբերություն, հանգստություն և զսպվածություն` ահա այն երեք հատկանիշները, որոնց վրա հենվում են մտերիմների հետ ձեր հարաբերությունները:

Երկվորյակներ. Մասնագիտական տեսանկյունից ամենաբարենպաստ օրը չէ. գործերով զբաղվելու տրամադրություն չկա, դրա հետ մեկտեղ` գրեթե անհնար է կենտրոնանալը: Չափից ավելի շատ են մանր սխալներն ու թերացումները: Լավ կլինի, որ այսօր ձեր կողքին հայտնվի մարդ, ով պատրաստ կլինի ստուգել ձեր աշխատանքները և ուղղել բոլոր թույլ տված սխալներն ու վրիպումները:

Օրը գերազանց է ոչ ֆորմալ շփումների, ընկերների հետ հանդիպումների և ռոմանտիկ ժամադրության համար: Դուք ուշադրության կենտրոնում կլինեք, և դա ձեզ դուր կգա: Հնարավոր է սիրո անսպասելի խոստովանություն:

Խեցգետին. Բեղմնավոր օր է, որի ընթացքում դուք մեծ հաջողությունների կհասնեք աշխատանքային ոլորտում: Հնարավոր է հաջողություն ձեզ համար բոլորովին նոր մի գործում, և դրա համար շնորհակալ պետք է լինեք ձեր դաշնակիցներին, ովքեր ժամանակին ձեզ օգնության ձեռք են մեկնում: Հավանական է գործարքների կնքում, որոնք շատ շուտով ձեզ եկամուտ կապահովեն:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից ամենաթեթև օրը չէ, քանի որ չափից ավելի շատ եք այսօր ասում ու անում այնպիսի բաներ, որոնք շրջապատին դուր չեն գալիս:

Առյուծ. Օրը բարենպաստ է շփումների, կարևոր հարցեր քննարկելու, ջանքերը միավորելու համար: Դուք հիանալի հասկանում եք ուրիշների զգացմունքները, երբեմն էլ կռահում եք այն մարդկանց իրական մտադրություններն ու ցանկությունները, ում դեռ վատ եք ճանաչում:

Օրը հատկապես հարմար է ընտանեկան տոնակատություններ կազմակերպելու համար:

Օրը հաջող է գործնական տեսանկյունից, ինչպես նաև չափազանց հարմար է նոր նախագծերի վրա աշխատելու համար: Կարճատև ուղևորությունները շատ հաջող կանցնեն, իսկ ահա երկարատևերը կարող են հոգնեցնել:

Կույս. Այսօր խնդիրները չեն բացառվում, սակայն դրանք այնքան աննշան են, որ անգամ հիշել չարժե: Իսկ ահա հաջողությունների և հաղթանակներ կգրանցվեն: Օրը կնշանավորվի զգալի նվաճումներով, ինչի համար պետք է առաջին հերթին շնորհակալ լինել ձեր կանխազգացմանը, որն այսօր չափից ավելի սուր է:

Այսօր կարելի է և նոր գործեր ձեռնարկել, արագ և գերազանց ձևով դրանք ավարտին հասցնել: Այդ հարցում ձեզ կօգնեն մարդիկ, ովքեր ժամանակին ձեզանից կարևոր օժանդակություն և ծառայություններ են ստացել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ և հրապուրանքներ:

Կշեռք. Օրը հարմար է հանգստի համար: Բարեբախտաբար, այսօր դուք կարող եք ձեզ թույլ տալ անգործության մատնվել: Անհապաղ լուծում պահանջող լուրջ խնդիրներ չեն ծագում, իսկ անլուրջ խնդիրները դուք հանձնարարում եք ձեր բազմաթիվ ծանոթներից մեկին, և ձեր օգնականը գերազանց կատարում է իր առաքելությունը:

Հնարավոր է, որ ձեզ առաջարկեն գումար վաստակելու անսպասելի, սակայն հուսալի միջոց: Նշանի որոշ ներկայացուցիչներ ձեռնարկատիրական ունակություններ են դրսևորում և անմիջապես գտնում դրա համար լավագույն կիրառություն:

Կարիճ. Վատ օր չէ ինչ-որ միջանկյալ արդյունքներ ամփոփելու, ձեր գործողությունները և դրանց հետևանքները վերլուծելու, ինչպես նաև ապագայի համար անշտապ պլաններ կազմելու համար: Պետք չէ հավատալ շրջապատի կողմից տրվող բոլոր խոստումներին, միաժամանակ սեփական խոսքերն էլ չարժե քամուն տալ:

Ծանոթություններում պետք է բծախնդիր լինել. այսօր ձեր կողքին ուզում են գտնվել այնպիսի մարդիկ, ումից ավելի լավ է հեռու մնալ: Սիրահարվածները կարող են վիճել, նշանի որոշ ներկայացուցիչներ կդառնան առավել կասկածամիտ ու խանդոտ:

Աղեղնավոր. Չնայած օրը չի կարելի է դժվարություններից և խնդիրներից լիովին զերծ համարել, այնուամենայնիվ, դուք պահպանում եք լավատեսությունն ու լավ տրամադրությունը, և ճիշտ եք անում, քանի որ կանցնի որոշ ժամանակ, և իրավիճակը կսկսի սրընթաց փոխվել դեպի լավը: Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների, աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու համար:

Օրը հարմար է թե´ անձնական, թե´ մասնագիտական կարևոր հարցեր լուծելու համար` ուսումը խորացնելու, անհրաժեշտ գրականություն ձեռք բերելու:

Այծեղջյուր. Օրը հարմար է աշխատակիցների և գործընկերների հետ շփումների, պրոֆեսիոնալ հարաբերություններ հաստատելու համար: Օրն ընդհանուր առմամբ հեշտերից չի լինի, սակայն կարող է բեղմնավոր լինել, եթե դուք ժամանակը զուր չվատնեք:

Ուշադրություն պահանջող խնդիրները բազմաբնույթ են, սակայն դուք բավարար չափով եռանդ, գիտելիք ու փորձ ունեք, որ կարողանաք գտնել դրանց լուծումը: Մտածել, գործել և հարցերի շուրջ պատասխաններ գտնել ստիպված եք լինելու ինքնուրույն:

Ուրախացնում են շրջապատի հետ հարաբերությունները. դուք ստիպված չեք ոչ մեկին ապացուցել ձեր ճշմարտացիությունը, բոլորը դրանում առանց այն էլ համոզված են:

Ջրհոս. Շատ կարևոր որոշումների և պատասխանատու արարքների օր է, որոնք կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ: Երբեմն պետք կլինի անել այն, ինչը ձեզ այնքան էլ դուր չի գա, սակայն կամքի ուժն ու հնարամտությունը կօգնեն լավագույնս հարթել նմանատիպ խնդիրները:

Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ անձնական ոլորտում փորձարարություններ անելու համար, նոր ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն: Լավ կդասավորվեն ռոմանտիկ ուղևորությունները, իրադրության փոփոխությունը կնպաստի սիրելի մարդու հետ հարաբերությունների բարելավմանը:

Ձկներ.  Այսօր շատ բան կախված կլինի այն բանից, թե արդյոք ի վիճակի եք թույլ չտալ նախկին սխալների կրկնությունը: Շրջապատի մարդիկ չեն զլանում ձեզ հաճոյախոսություններ շռայլել, սակայն դուք զգում եք, որ հաճելի խոսքերը սոսկ ձեր վստահությունը նվաճելու միջոց են:

Կեսօրը բարդ ժամանակահատված է, դուք ջղագրգիռ եք և անհամբեր: Այդ պահին դուք կարող եք վիճաբանության մեջ մտնել անգամ այն մարդու հետ, ում սիրում եք: Երեկոն համեմատաբար հանգիստ ռեժիմով կանցնի, իսկ անձնական հարաբերություններն էլ` ներդաշնակ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS