Մարտի 11-ի աստղագուշակ․ Կարիճներ՝ աշխատեք չտրվել պրովակացիաների ․․․

Մարտի 11-ի աստղագուշակ․ Կարիճներ՝ աշխատեք չտրվել պրովակացիաների ․․․

ԽՈՅ

Հագեցած օր է: Գործեր շատ կլինեն: Դուք պետք է ավարտեք այն, ինչ ավելի վաղ եք սկսել, իսկ հետո լրիվ նոր բան ստանձնեք: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, աննշան առաջադրանքները լուծելու հա-մար չափից դուրս շատ ժամանակ չծախսելը: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք:Շատերը ձեզ կես խոսքից կհասկանան, հաճույքով կաջակցեն ձեր նախա-ձեռնություններին:Հավանական են ռոմանտիկ անակնկալներ: Երեկոն հրաշալի է սիրելի մարդու հետ շփվելու համար: Դուք շատ բաների մասին կխոսեք, կարևոր որոշումներ կընդունեք:

ՑՈՒԼ 

Մի շտապեք ու մի տաքացեք: Այսօր կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը, քանի որ հենց դա կօգնի հաջողության հասնել, նույնիսկ եթե պայմանները լավագույն ձևով չդասավորվեն:Աշխատանքին և բիզնեսին վե-րաբերող ամեն հարցում արժե շրջահայաց լինել: Ցանկացած առաջարկի համաձայնելուց առաջ ուսումնասիրեք հասանելի ինֆորմացիան:Օրը հարմար է հին գործերն ավարտելու, վաղուց ձեզ անհանգստացնող հարցերին պատասխաններ գտնելու համար: Չեն բացառվում դրամական մուտքերը: Հաճախ դրանք ավելի շատ կլինեն, քան սպասում էիք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Հազիվ թե ինչ-որ մեկը խանգարի ձեզ հասնել ուզածին. ամենայն հավանականությամբ արագ կիրագործեք այն, ինչ մտածել եք: Կարող եք գնումներ անել, այդ թվում՝ չծրագրված գնումներ: Դրանք մեծ մասամբ հաջող կլինեն: Դա վերաբերում է ինչպես փոքրիկ, այնպես էլ խոշոր գնումներին:Տանը սովորականից շատ հոգսեր կլինեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք լուծել կենցաղային խնդիրները: Օրը հարմար է հյուրեր ընդունելու կամ ընկերնե-րին այցելելու համար: Դուք ինքներդ հրաշալի ժամանակ կանցկացնեք, ուրիշների տրամադրությունն էլ կբարձ-րացնեք:

ԽԵՑԳԵՏԻՆ

Անհանգիստ օր է: Հոգսեր սովորականից շատ կլինեն, ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի բանի մասին մտածել: Դա բավական հոգնեցնող կլինի,բայց դուք գոհ կլինեք ձեր հաջողություններից,իսկ հաղթանակները կո-գեշնչեն: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես է պետք լուծել այն խնդիրը, որի շուրջ վերջին ժամանակներս շատ էիք մտածում:Օրը բարենպաստ է շփումների համար.դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք մարդկանց,շա-տերին դուր կգաք: Լավ է ուսում սկսեք, քանի որ արագ կմտապահեք այն ամենն, ինչ կիմանաք: Երեկոն կուրա-խացնի հեռվից ստացած հրաշալի լուրերով: Այդ հատվածում հնարավոր են անսպասելի, բայց շատ հաճելի այ-ցեր:

ԱՌՅՈՒԾ

Հույզերը վերահսկելը երբեմն դժվար կլինի: Այսօր դուք սովորականից ավելի բռնկուն կլինեք, հաճախ կտաքա-նաք: Որոշ Առյուծներ կբարկանան դատարկ բաների պատճառով, և դրանից կտուժեն նրանք, ովքեր ոչ մի բանի համար մեղավոր չեն: Կենտրոնացեք օգտակար զբաղմունքների վրա, քանի որ հենց դրանք կօգնեն շեղվել ապ-րումներից, ավելի կառուցողական տրամադրվել: Կարող եք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, պա-տասխաններ գտնել բոլորի համար կարևոր հարցերին:Օրը հարմար է ուղևորությունների, նոր երթուղով զբոս-անքների համար: Օգտակար կլինի թեկուզ կարճ ժամանակով պայմանների փոփոխությունը: Հնարավոր է մտե-րիմներից մեկը ուզենա ձեզ ընկերակցել:

ԿՈՒՅՍ 

Օրվա առաջին կեսն անհանգիստ կլինի: Նշանի շատ ներկայացուցիչների կշեղեն շրջապատողների խոսքերն ու արարքները: Որոշ Կույսեր կհիասթափվեն նրանցից, որոնց վաղուց համակրում են: Բարեբախտաբար, իրավի-ճակն արագ դեպի լավը կփոխվի:Օրվա կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով և լավ նորություններով: Ա-վելի ու ավելի շատ նոր հնարավորություններ կստեղծվեն, դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Շր-ջապատողներն ամեն անգամ միանգամից չեն հասկանա, թե ինչու եք դուք գործում այս և ոչ թե այլ կերպ: Բայց որոշ ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, որ ճիշտ ուղի եք ընտրել:

ԿՇԵՌՔ

Անհանգստանալու պատճառ չկա, օրը լավ կդասավորվի: Կարող եք նոր գործեր ստանձնել. դուք արագ ամեն ին-չից գլուխ կհանեք, կհասնեք առաջին հաջողություններին, ինչից հետո առաջ շարժվելը կհեշտանա: Հնա-րավոր են հաջող զուգադիպություններ, դուք արագ կհասկանաք՝ ինչպես դրանցից առավելագույն օգուտ քաղել:Օրվա երկրորդ կեսը հարմար է կարգուկանոն հաստատելու, անպիտան բաներից ազատվելու համար:Կարող եք մտա-ծել լուրջ հարցերի շուրջ: Դուք արագ կհասկանաք՝ ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ, ճիշտ կդնեք առաջնահերթութ-յունները, նպատակին տանող ուղի կնախանշեք:

ԿԱՐԻՃ 

Աշխատեք պրովոկացիաներին չտրվել:Դուք սուր լեզու և հրաշալի հումորի զգացում ունեք,բայց այսօր լավէ խու-սափեք սարկաստիկ նկատողություններից, քանի որ դրանք կարող են ինչ-որ մեկին վիրավորել:Զգույշ եղեք գու-մարի հետ: Մի շտապեք գնումների հարցում, եթե խոսքն իսկապես անհրաժեշտ իրերի մասին չէ:Մնացած հար-ցերում օրը բարենպաստ է: Այն գործերում հաջողություններ և անձնական հարաբերություններում դրական փո-փոխություններ է խոստանում: Շատ բաների մասին կարող եք զրուցել մտերիմների հետ, կիսվել ձեր ապրում-ներով, քննարկել ընդհանուր ծրագրերը: Դուք աջակցություն կստանաք, տարաձայնությունների առիթներ էլ չեն լինի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 

Հրաշալի օր է աշխատանքի և օգտակար գործերի համար. դուք արագ դրանցում հաջողությունների կհասնեք: Ոչ մի մանրուք չի վրիպի ձեր ուշադրությունից, դուք հաճախ կնկատեք այն, ինչ մյուսները չեն տեսել: Հնարավոր են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ:Ֆինանսներին վերաբերող հարցերում ինտուիցիան ձեզ հուսա-խաբ չի անի:Անձնական հարաբերություններում էլ նկատելի կլինեն դրական միտումները, դրանք ներդաշնակ կդասավորվեն: Հարմար օր է մտերիմների հետ միասին ծրագրեր կառուցելու կամ ինչ-որ բանով զբաղվելու հա-մար. դա հարաբերություններին օգուտ կտա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Վճռական գործեք: Այսօր կարող եք մեծ հաջողությունների հասնել, եթե ժամանակը զուր չվատնեք: Շրջապա-տողները հաճույքով խորհուրդներ կտան, բայց դրանք միշտ չէ, որ լավը կլինեն. լավ է ղեկավարվեք առողջ բա-նականությամբ: Չնայած երբեմն ծագող տարաձայնություններին, դուք բոլորի հետ լավ հարաբերություններ կը-պահպանեք:Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնցից հաճախ մեծ դրական փոփոխություններ կսկսվեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է զբոսանքների և ուղևորությունների համար: Պայմանների փոփոխութ-յունը կոգեշնչի, հետաքրքիր մտքեր կտա, կօգնի նորովի նայել սովորական բաներին:

ՋՐՀՈՍ 

Օրը պիտանի տեղեկատվություն կբերի: Ամենը, ինչ կիմանաք այսօր, անպայման պետք կգա: Հնարավորություն կունենաք զրուցել այն մարդկանց հետ, որոնց փորձն ու գիտելիքները ձեզ մոտ հարգանք են առաջացնում: Չի բացառվում՝ ընկերանաք: Որոշ Ջրհոսներ հրաշալի խորհուրդներ կստանան և շատ բանի կհասնեն՝ դրանց հե-տևելով:Հնարավոր է վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող ֆինանսական հարցերի հա-ջող լուծում: Օրը հարմար է գնումների մասին որոշումներ ընդունելու համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, ո-րոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:

ՁԿՆԵՐ 

Օրվա առաջին կեսը հրաշալի է նոր գործեր սկսելու համար: Դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք, ինչպես նաև փորձ ձեռք կբերեք, որը շուտով անպայման պետք կգա: Հաճախ կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:Համատեղ գործունեությունից երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն կսկսվի: Ավելի ուշ կգա հանգստի և մտորումների համար հարմար ժամանակը:Որոշ Ձկներ նոր ծրագրեր կունենան: Շու-տով կարող եք անցնել դրանց իրագործմանը. բարենպաստ պայմաններ կստեղծվեն, ինտուիցիան էլ կհուշի, որ գործելու ժամանակն է:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS