Մարտի 13-ի աստղագուշակ․ Այծեղջյուրներ՝ հետաքրքիր գործնական առաջարկներ կստանաք․․․

Մարտի 13-ի աստղագուշակ․ Այծեղջյուրներ՝ հետաքրքիր գործնական առաջարկներ կստանաք․․․

Խոյ.

Հարմար օր է նոր գործերի համար: Խնդիրների լուծումը ձեռնարկում եք մեծ խանդավառությամբ, հեշտ եք գտ-նում համախոհների, ովքեր պատրաստ են ձեզ օգնել և ճիշտ խորհուրդ տալ: Անձնական հմայքն օգնում է գործ-նական բանակցությունների ժամանակ:Ֆինանսական պատկերը բարենպաստ է, հնարավոր են դրամային նշա-նակալի մուտքեր, հաջող գործարքներ: Լավ օր է ինչպես միջոցառումներին, այնպես էլ գիտաժողովներին և սե-մինարներին մասնակցելու համար:

Ցուլ.

Ինչքան էլ օրը բարդ հարցեր առաջադրի, կասկած չկա, որ դուք հեշտությամբ կգտնեք դրանց պատասխաննե-րը: Կենսական ներուժը բարձր է, և հոգնածությունը ձեզ չի սպառնում: Բոլոր իրավիճակներում կպահպանեք լավ տրամադրությունը: Հին ծանոթները կհիշեցնեն իրենց մասին, հնարավոր է այցելեք հեռու ազգականներին: Մի կորցրեք գործընկերների հետ ոչ ֆորմալ միջավայրում շփվելու հնարավորությունը. դա թույլ կտա օգտակար տեղեկատվություն քաղել և ճիշտ որոշում կայացնել: Հնարավոր են անակնկալ դրամային մուտքեր:

Երկվորյակներ.

Այսօր դուք շատ զգույշ եք, այդ պատճառով էլ կարողանում եք խուսափել բոլոր գայթակղություններից: Ցանկալի չէ պարտք տալը, հետո կարող եք խնդիրներ ունենալ վերադարձնելու հետ կապված: Ճիշտ կլինի ավելորդ ծախ-սերից խուսափել: Օրվա երկրորդ կեսը կանցնի հանդիպումների մեջ:Հնարավոր է նոր հրապուրանք, որը հետա-գայում կարող է բուռն էմոցիաների աղբյուր դառնալ, ինչը ոչ միայն հաճելի կլինի, այլև ցավ կպատճառի ձեզ:

Խեցգետին.

Այսօր հակված եք գերագնահատելու ձեր ուժերն ու հնարավորությունները, ինչը դառնում է անհեթեթ իրավի-ճակ-ների պատճառ, որոնք կողքից նայողի համար շատ զվարճալի են: Ձեր առջև բազմաթիվ հնարավորություն-ներ են բացվում, պետք է միայն դրանք նկատել և ժամանակին ճիշտ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում: Դուք հաճախ եք վիճում մտերիմների հետ, այդ վեճերը,սակայն,կառուցողական են և ավարտվում են բոլորի հա-մար շահեկան որոշումների կայացմամբ: Օրը հարմար է սիրելի մարդու հետ լուրջ հարցեր քննարկելու համար:

Առյուծ.

Չի բացառվում,որ աշխատավայրում խնդիրներ ունենաք, հնարավոր են լուրջ տարաձայնություններ և կոն-ֆլիկտներ գործընկերների և ղեկավարության հետ: Միայն ուշադիր առյուծներին կհաջողվի խուսափել ֆի-նանսական կորուստներից: Ցանկալի չէ ձեռնամուխ լինել նոր ծրագրերի իրագործմանը, խուսափեք այն գոր-ծերից, որոնք կապված են երկարատև համագործակցության հետ:Կենսական էներգիան բարձր է, ինքնազգա-ցողությունը լավ կլինի ողջ օրվա ընթացքում: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ձեր օգտին է, երեկոյան հնարավոր են նոր ծանոթություններ, բարեկամները կուրախացնեն հաճելի նորություններով:

Կույս.

Աշխատավայրում ուշադիր եղեք. այսօր դուք հակված եք սխալներ թույլ տալ անգամ ամենասովորական պար-տականություններ կատարելիս: Հնարավոր են բարդություններ շտապ փաստաթղթերի ձևակերպման հետ կապված: Ստիպված կլինեք համառություն և հնարամտություն դրսևորել, որպեսզի ժամանակին ավարտին հասցնեք գործերը: Օրվա իրադարձությունները նպաստում են ընտանեկան կապերի ամրապնդմանն ու ազգա-կանների հետ հարաբերությունների կարգավորմանը: Կարելի է տան գործերով զբաղվել, վերանորոգում կամ շինարարություն սկսել:

Կշեռք.

Օրը հաճելի է, որոշ դրական բաներ տեղի են ունենում միանգամայն պատահական, ձեր արժանիքն այն կլինի, որ կարողանաք ժամանակին դա նկատել ու առավելագույնս դրանից օգտվել: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, այդ թվում և մի մարդու հետ, ով էական ազդեցություն կխաղա ձեր հետագա կյանքում: Լավ օր է թատրոն կամ համերգ այցելելու համար, խելամիտ կատակերգությունը և լավ երաժշտությունը դրական կազդեն ձեր տրամադրության վրա: Օրը հարմար է նաև արտասահմանցիների հետ շփումների համար:

Կարիճ.

Ամեն ինչ ընթանում է բնական հունով, միայն թե շատ դանդաղ: Դուք կնախընտրեիք, որ իրադարձությունները զարգանային ավելի սրընթաց, սակայն ոչինչ չեք կարող անել` դրանք արագացնելու համար: Օրվա սկիզբը հար-մարէ ստեղծագործական աշխատանքի համար:Ձեր գաղափարներն ընդունվում են շրջապատի կողմից, սակայն ամեն մարդ չէ, որ դրանք ըստ արժանվույն գնահատում է: Օրվա ընթացքում բավական ժամանակ կունենաք սի-րա-խաղի ևհետաքրքիր ծանոթությունների համար,սակայն ձեր կանխազգացումը հուշում է,որ լուրջ բան պետք չէ ակնկալել:

Աղեղնավոր.

Հարմար օր է աշխատանքային գործունեություն ծավալելու համար, իսկ ջանքերի դիմաց պարգևն իրեն երկար սպասեցնել չի տա: Կարելի է որևէ նոր բան ձեռնարկել, սակայն սովորական գործն էլ ձեզ ձանձրանալու առիթ չի տա: Հնարավոր է ազդեցիկ մարդկանց կողմից աջակցության ցուցաբերում:Դուք հեշտ եք լեզու գտնում մտերիմ-ների հետ, սակայն միշտ չէ,որ ասում եք այն,ինչ մտածում եք:Հարաբերություններում պետք կգա նաև առաջնա-յինը երկրորդականից զատելու ունակությունը, ինչը կնպաստի ձեր հեղինակության բարձրացմանը:

Այծեղջյուր.

Այսօր մի շարք հետաքրքիր գործնական առաջարկներ կստանաք, որոնք կապված չեն ձեր ընթացիկ ֆինանսա-կան վիճակի բարելավման հետ, սակայն հեռանկարային առումով բավական խոստումնալից են: Նոր հիմքի վրա կարելի է կազմել գործողությունների հետագա ծրագիրը: Հնարավոր են դրական փոփոխություններ ծնողների, ազգականների, ինչպես նաև սիրելի մարդու հետ հարաբերություններում: Այսօր կարող եք փոխըմբռնման նրա հետ, ում հետ ժամանակին մշտական վեճերի մեջ էիք:

Ջրհոս.

Այսօր ստիպված կլինեք ձեր սկզբունքներին դեմ գնալ: Հեռացրեք ձեզանից բացասական լիցքերը: Օրը բարենը-պաստ է նոր գործարքների և նոր ծանոթությունների համար: Մի վատնեք ժամանակն անտեղի, դատարկ զը-րույցների վրա: Աշխատավայրում կունենաք փոքրիկ անախորժություն, որի բարեհաջող ավարտը կապված կլի-նի ձեր իրազեկության աստիճանից:Ձեր մեջ կհայտնաբերեք նոր որակներ, որոնք կօգնեն խելամիտ քայլեր անել:

Ձկներ.

Դուք միանգամից մի քանի նոր առաջարկ կստանաք և դժվար կլինի ճիշտ կողմնորոշվելը: Ընթացքում բացառ-ված չեն համախոհների հետ տարաձայնությունները: Օրը կունենա բարեհաջող ավարտ, գոհ կմնաք օրվա արդ-յունքներից, եթե լսեք ձեր ներքին ձայնին: Պետք չէ գերագնահատել ուժերը և գնալ չարդարացված ռիսկի: Փոր-ձեք հետաքրքրացնել անձնական կյանքը: Այն, ինչ ձեզ համար թվում է սպառված, դեռ նոր է սկսվելու: Հնարա-վոր է հարաբերությունների բարդացում որոշ մարդկանց հետ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS