Մարտի 17-ի աստղագուշակ․ Ջրհոսներ՝ Օրվա երկրորդ կեսը կուրախացնի նոր հնարավորություններով. աշ-խատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել․․․
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Գործեր սպասվածից շատ կլինեն: Հնարավոր է՝ ստիպված լինեք ինչ-որ բան հետաձգել, քանի որ մտածած ամեն ինչ իրագործելու համար ժամանակը չի հերիքի: Բայց դուք առաջնահերթությունները ճիշտ կդնեք և ոչ մի րոպե զուր չեք վատնի:Անսպասելի հաջողակ կլինեն նրանք, ովքեր ընդհանրապես հաջողության վրա հույս չէին դրել և պատրաստ էին նպատակին հասնելու համար տքնաջան աշխատել: Ձեր խնդիրը նոր իրավիճակում խուճապի չմատնվելն ու պայմաններին համահունչ արագ գործելն է: Շրջապատողները ամեն անգամ ձեր գաղափարներն ըստ արժանվույն չեն գնահատի, բայց ժամանակի ընթացքում կհասկանան, թե որքան լավն են դրանք:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հետևեք ձեր տրամադրությանը: Այսօր, ցավոք, հեշտությամբ կտրվեք բացասական հույզերին, տխրության թա-կարդում կհայտնվեք: Ուրախության առիթներ փնտրեք. դրանք ավելի շատ կլինեն,քան առաջին հայացքից է թը-վում: Նույնը կարելի է ասել և նոր հնարավորությունների մասին: Դրանցից օգտվելու համար ոչ միայն դիտողու-նակություն, այլև հնարամտություն է պետք:Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի անակնկալներ: Որոշ Ցուլեր անսպասելի նվերներ կստանան, իսկ մյուսներին կուրախացնեն ուշադրության հաճելի նշանները: Բարե-նպաստ ժամանակ է սիրային հարաբերությունների տեսանկյունից:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Համառություն դրսևորեք: Հենց դրա շնորհիվ դուք հաճախ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Հնարավոր են անսովոր պատահարներ, իրադարձություններ, որոնք ձեզ հետա-քրքիր մտքեր կտան: Որոշ Երկվորյակներ պիտանի խորհուրդներ կստանան ու կհետևեն դրանց: Համախոհնե-րին ուշադիր ընտրեք.այսօր օգնություն առաջարկող ոչ բոլոր մարդկանց կարելի է վստահել:Երեկոն կուրախաց-նի մի մարդու հետ հանդիպումով, որը ժամանակին ձեր հուսալի համախոհն էր: Կարող եք վերականգնել հարա-բերությունները, որոնք դրական հույզեր կպարգևեն: Հավանական են սիրային անակնկալներ:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա սկիզբն անհանգիստ կլինի: Ձեզ համար դժվար կլինի մտքերը հավաքելը, առաջնահերթությունները դնելը: Երբեմն մեկ մի գործ կստանձնեք, մեկ մի ուրիշ բան՝ վտանգ ստեղծելով ոչինչ ավարտին չհասցնել: Բայց հուսա-հատվելու կարիք չկա: Ժամանակի ընթացքում դրական միտումները կուժեղանան, հաջողության հասնելու շան-սերն էլ կմեծանան:Օրվա երկրորդ կեսին կարող եք նոր համախոհներ գտնել կամ ծանոթանալ մարդկանց հետ, որոնք ավելի ուշ ձեզ կարևոր ծառայություններ կմատուցեն: Անսպասելի հանդիպումը կարող է սիրային շարու-նակություն ստանալ, եթե ժամանակին նախաձեռնող լինեք:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հոգսեր սովորականից շատ կլինեն: Շտապ գործեր կհայտնվեն, բացի այդ, չի բացառվում՝ ստիպված լինեք ուղ-ղել ուրիշների սխալները կամ ավարտել այն, ինչ ուրիշները կիսատ են թողել: Դուք գլուխ կհանեք բոլոր դժվա-րություններից, ժամանակը զուր չեք վատնի, հաճախ կնկատեք այն հնարավորությունները, որոնք մյուսները չեն տեսել:Բայց երբեմն հանգստանալու կարիք էլ կլինի. մի մոռացեք փոքրիկ դադարներ վերցնել:Օրվա երկրորդ կե-սին օգտակար կլինի պայմանները փոխելը, կյանքում բազմազանություն մտցնելը: Ձեզ նոր տպավորություններ են պետք. մտածեք, թե ինչը կօգնի ստանալ դրանք:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Բարենպաստ օր է աշխատանքի և օգտակար զբաղմունքների համար: Կարևոր կլինի հնարավորինս շուտ նը-պատակների և առաջնահերթությունների հարցում կողմնորոշվելը,որպեսզի դատարկ բաների վրա շատ ժամա-նակ չծախսեք: Համագործակցությունը կարող է երկարատև ընկերական հարաբերությունների սկիզբ դնել, ո-րոնք դրական հույզեր կպարգևեն:Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Այն հարմար է գոր-ծարքներ կնքելու համար: Երբ խոսքը վերաբերի ֆինանսներին, ինտուիցիան անսխալ կհուշի ճիշտ որոշում-ները: Երեկոն բարենպաստ կլինի սիրահարված Կույսերի համար: Շատերին հաճելի անակնկալներ են սպաս-վում:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հրաշալի օր է աշխատանքի համար: Այսօր հազիվ թե այնպիսի խնդիրներ ծագեն, որոնցից չկարողանաք գլուխ հանել: Աստղերը շատ հարցերում կաջակցեն ձեզ, այնպես որ՝ արժե կարևոր գործեր ստանձնել: Չեն բացառ-վում հաճելի անակնկալներն ու հաջող զուգադիպությունները: Շատ Կշեռքներ պատասխաններ կստանան այն հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ էին մտորում: Հին ծանոթները լավ խորհուրդներ կտան, արժե հետևել դրանց:Օրը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք թանկ են ձեզ համար: Հեշտությամբ ընդհա-նուր լեզու կգտնեք, կարող եք քննարկել ծրագրերն ու բոլորի համար կարևոր գործերը: Տարաձայնություններ չեն առաջանա:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Ինչ նպատակ էլ դնեք ձեր առաջ, նկատի ունեցեք, որ դրանց հասնելու համար պիտի մեծ ջանքեր գործադրեք: Սովորականից հաճախ շրջապատողների հետ տարաձայնություններ կառաջանան, երբեմն չեք կարողանա խու-սափել նկատողություններից: Աշխատեք ձեզ ավելի բարեհամբույր պահել: Հետո ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք, որ նախընտրել եք հարթել սուր անկյունները:Կլինեն նաև հաճելի պահեր: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի հանդիպումներ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Օրվա երկրորդ կեսը սիրային անակնկալներ է խոստանում:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Տարաձայնությունների ու վեճերի վրա զարմանալ պետք չէ:Շրջապատողներն ամեն անգամ չեն կարողանա ըստ արժանվույն գնահատել ձեր գաղափարներն ու առաջարկները: Նախկինում ձեզ իրենց աջակցությունը խոստա-ցած մարդիկ երբեմն հուսախաբ կանեն: Ստիպված եք լինելու ինքնուրույն անել այն,ինչի մասին հույս ունեիք ու-րիշներին խնդրել: Հեշտ չի լինի, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք, և օրվա վերջում ամենայն հավանականութ-յամբ հրաշալի արդյունքների կհասնեք:Օրը հաջող է ֆինանսական տեսանկյունից: Չեն բացառվում դրամական մուտքերը և շահավետ գործարքները: Որոշ Աղեղնավորներ գործնական առաջարկներ կստանան, որոնք մերժել չեն ուզենա:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա սկիզբը շատ բարենպաստ է: Հենց այդ հատվածի համար կարելի է ծրագրել պատասխանատու հանդի-պումներն ու կարևոր գործերը: Դուք հեշտությամբ սկսածն ավարտին կհասցնեք, գլուխ կհանեք բարդ առաջա-դրանքներից: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կնվազի, իսկ նպատակներին հասնելու համար ավելի մեծ հաստատակամության կարիք կլինի:Հավանական են ձգձգումներ գործերում: Երբեմն դժվարություն-ներ կծագեն այնտեղ, որտեղ ուրիշ մարդկանց հետ համագործակցության կարիք կլինի: Դուք ոչ բոլորի հետ կը-կարողանաք ընդհանուր լեզու գտնել:Պրովոկացիաներին մի տրվեք և աշխատեք գոնե արտաքուստ հանգստու-թյուն պահպանել: Դա բոլորին զինաթափ կանի:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա սկիզբն այնքան հասարակ չի լինի, որքան հնարավոր է՝ կուզենայիք: Հավանական են անսպասելի իրա-դարձություններ: Դրանց պատճառով ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, հետաձգել այն, ինչով մտադիր էիք զբաղվել: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց հետ շփումները մեծ ուրախություն չեն բե-րում: Լավ նորությունն այն կլինի, որ բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի:Օրվա երկրորդ կեսը կուրախացնի նոր հնարավորություններով. աշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Վճռականությունը, որով կանցնեք ամենահամարձակ ծրագրերի իրագործմանը, կմեծացնի հաջողության հասնելու շանսերը:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա սկզբին վեճերից խուսափելը բարդ կլինի: Կթվա, թե շրջապատողները հատուկ պրովոկացիայի են են-թարկում ձեզ, հանում են հավասարակշռությունից: Բարեբախտաբար խոսքը լուրջ տարաձայնությունների մասին չի լինի, այլ դատարկ բաների: Ավելի ուշ անպայման փոխզիջման կհասնեք, իսկ հիմա աշխատեք տեղի ունեցողին հումորով վերաբերվել և հիմար բաների պատճառով չվշտանալ:Օրվա երկրորդ կեսը հաջող զուգա-դիպություններ ու հեռվից հաճելի լուրեր է խոստանում: Չեն բացառվում գրավիչ առաջարկները: Դրանք կարող են վերաբերել աշխատանքին կամ անձնական հարաբերություններին: Բոլոր դեպքերում կուզենաք առանց եր-կար մտածելու համաձայնել: