Մարտի 2-ի աստղագուշակ․ Առյուծներ, այսօր առավել զգույշ եղեք․․․

Մարտի 2-ի աստղագուշակ․ Առյուծներ, այսօր առավել զգույշ եղեք․․․

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Արդյունավետ օր է: Անհանգստանալու բան չկա, հաճախ հաջողակ կլինեք և պայմանները ամենաբարենպաստ ձևով կդասավորվեն: Հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ շատ կլինեն: Լավ է նոր բան ստանձ-նեք: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, առաջ շարժվելն էլ հեշտ կլինի:Կուրախացնեն հին ծա-նոթների հետ հանդիպումները, զրույցի համար բազում թեմաներ կլինեն: Նոր ծրագրեր կհայտնվեն: Դրանք կա-րող են վերաբերել ինչպես աշխատանքին, այնպես էլ՝ անձնական կյանքին: Դուք ճիշտ կգնահատեք ձեր հնարա-վորությունները, չեք ստանձնի այն, ինչը ձեր ուժերի սահմաններում չէ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը: Ձեզ կհաջողվի պաշտպանել սեփական տեսա-կետը՝ ոչ ոքի չվիրավորելով: Բայց դա հաճախ ջանքեր կպահանջի: Աշխատեք կենտրոնանալ նրա վրա, ինչ ձե-զանից է կախված և էներգիա չվատնել այն ամենի համար անհանգստանալով, ինչը ձեր վերահսկողության տակ չէ:Նման մոտեցումը թույլ կտա տեսնել այն հնարավորությունները,որոնք նախկինում չեք նկատել:Օրվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու հաջող կդասավորվի, շատ բան ձեզ մոտ լավ կստացվի: Հարմար ժամանակ է ծրագրեր կա-ռու-ցելու, դրանք ընկերների և մյուս մտերիմների հետ քննարկելու համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբն անսովոր կլինի: Անսպասելի իրադարձություններ տեղի կունենան: Որոշ Երկվորյակներ տեղեկա-տվություն կստանան, որը կստիպի նրանց փոխել ծրագրերը: Չարժե անհանգստանալ, եթե ստիպված լինեք ինչ-ինչ գործեր հետաձգել. դուք կհասցնեք անել ամենն, ինչ պետք է:Չեն բացառվում լարված պահերը, բայց դուք իրավիճակից գլուխ կհանեք, սխալներ չեք գործի: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Հնարավորութ-յուն կունենաք ավարտին հասցնել սկսածը, պատասխաններ ստանալ այն հարցերին, որոնց շուրջ երկար եք մտածել: Այս ժամանակահատվածը շատ բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի, արդյունավետ օր է, որը հնարավորություն կտա գլուխ հանել շատ ու շատ,այդ թվում՝ բարդ գործերից: Կարող եք գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից, հասկանալ՝ ուր է պետք շարժվել: Ձեր գաղա-փարները հաճախ կզարմացնեն շրջապատողներին: Շատերը կհասկանան, որ նախկինում թերագնահատել են ձեզ: Նոր համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք կամ կընկերանաք մարդկանց հետ, որոնցից նախ-կինում հետաքրքիր բաներ եք լսել:Չեն բացառվում հաճելի անակնկալները, զարմանալի զուգադիպությունները: Հավա-նական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դուք լավ կհասկանաք մտերիմնե-րին, սեփական զգացմունքներից էլ կկարողանաք գլուխ հանել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Պրովոկացիաներին ու պահի հույզերին մի տրվեք: Օրը զգուշություն է պահանջում: Մտածված արարքները թույլ կտան հրաշալի արդյունքների հասնել, հասնել նրան, ինչը նախկինում անհնարին էր թվում: Հնարավո-րություն կունենաք ինչ-որ մեկի հետ պայմանավորվել համագործակցության մասին: Չի բացառվում՝ հուսալի համախոհներ ձեռք բերեք: Ավելի ուշ նրանց հետ կընկերանաք:Կարևոր կլինի գործնական և անձնական հարա-բերությունները չխառնելը: Դա թույլ կտա խուսափել զուր սպասումներից և հիասթափություններից: Երեկոն կուրախացնի մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններով:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը լավ կանցնի, եթե ամպերում չսավառնեք, իրատես լինեք և ճիշտ գնահատեք ձեր ուժերը: Պատրաստ եղեք նորովի նայել նրան, ինչը սովորական բան էիք համարում: Ամենայն հավանականությամբ կտեսնեք այն, ինչ ա-ռաջ չեք նկատել: Դա հատկապես կարևոր կլինի, երբ խոսք գնա աշխատանքի մասին: Այսօր առաջ եկած գա-ղափարները կօգնեն մասնագիտական հաղթանակներ տոնել:Օրվա առաջին կեսին լավ է ինքնուրույն գործեք: Իսկ ահա երկրորդը հարմար է համագործակցության, ջանքերը միավորելու համար: Բարենպաստ ժամանակ է մտերիմների հետ շփվելու համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, շատ բաների մասին կկարո-ղանաք պայմանավորվել:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է համախոհներ փնտրելու, ջանքերը միավորելու համար: Համատեղ աշխատանքը հաճելի կլի-նի, և կարևոր չէ, թե ով կդառնա ձեր գործընկերը՝ հին ծանոթը, թե այն մարդը, որի հետ նախկինում գործ չեք ունեցել: Հեշտությամբ կընկերանաք նրա հետ, ում առաջին անգամ կտեսնեք, սիրային պատմության սկիզբն էլ չի բացառվում:Հրաշալի գաղափարներ կունենաք: Ամեն անգամ դրանք իրագործելու շանս չի լինի, բայց հոգ չէ. ամեն ինչ մտածելու համար ժամանակ կունենաք:Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման համար: Դուք անմիջա-պես կմտապահեք պիտանի տեղեկատվությունը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հարմար օր է աշխատանքի մասին զրուցելու, մասնագիտական ծրագրերը քննարկելու համար: Չի բացառվում՝ գաղափարներ հայտնվեն, որոնցից մեկը ձեր կարիերայի նոր շրջափուլի սկիզբ կդառնա: Հավանական են հա-ջող զուգադիպություններ, ինչպես նաև ոգեշնչող լուրեր հեռվից:Հնարավոր է՝ իրենց մասին հիշեցնեն հին ծա-նոթները, օրինակ՝ մարդիկ, որոնց հետ միասին ժամանակին աշխատել եք: Շփումները հաճելի կլինեն, և դրան-ցից օգուտ անպայման կքաղեք: Կուրախացնեն դրական փոփոխությունները անձնական հարաբերություննե-րում: Մտերիմների հետ լեզու գտնելն ավելի հեշտ կդառնա: Կարող եք քննարկել բոլորի համար կարևոր հար-ցերը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբն անհանգիստ ու բավական լարված կանցնի: Երբեմն հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, ճիշտ հասկանալը նրանց, որոնց հետ նախկինում հաշտ ու համերաշխ էիք: Աշխատեք բաց կոնֆլիկտ թույլ չտալ: Հասկանալի ու լավ ծանոթ գործերը կօգնեն դրական տրամադրվել, մի կողմ վանել տհաճ մտքերը: Օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կանցնի: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հեշտությամբ գլուխ կհանեք բարդ խնդիրներից, որոնք նախկինում ձեզ և ոչ միայն ձեզ փակուղու առաջ էին կանգնեցրել: Երեկոն կուրա-խացնի հաճելի հանդիպումներով:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Վճռական գործողությունների հարցում մի շտապեք և մի կիսվեք ձեր բոլոր գաղափարներով,նույնիսկ եթե դը-րանք ձեզ փայլուն են թվում: Հիմա դժվար կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը: Շատ բան այնքան հասարակ ու միանշանակ չէ, որքան թվում է: Ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք, իսկ գործերում ոչ մեծ կանգառը չէր խանգարի: Կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել աջակցության և խորհրդի խնդրանքով: Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի, իսկ երկրորդը կարող է անակնկալներ մատուցել: Բոլոր իրադարձությունները չէ, որ օգուտ կտան: Հաճախ հենց այն, ինչ չէիք ծրագրել, ամենից շատ կուրախացնի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անհանգստանալու բան չկա, շատ բան լավ կդասավորվի: Նույնիսկ ամենահամարձակ նախաձեռնությունները հաջող կլինեն, անկախ նրանից, որ շրջապատողները միանգամից դրանք ճիշտ չեն գնահատի: Կարող եք ժամա-նակ չվատնել բացատությունների ու վեճերի վրա. շուտով բոլորին պարզ կդառնա, որ դուք նպատակին տանող ճիշտ ուղի եք ընտրել:Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, իչպես նաև շահավետ գործարքներ: Կարող եք գնումներ անել: Նույնիսկ սպոնտան ձեռքբերումները հաջող կլինեն: Լավ է ապագային վերաբերող որոշումներ ընդունեք: Դուք իրավիճակը ճիշտ կգնահատեք, պատրանքներ էլ չեք կա-ռուցի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հարմար օր է ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար:Օգտակար կլինի այն մարդկանց հետ շփվելը, որոնք հաճույքով կիսվում են իրենց փորձով, նույնիսկ եթե դրա մասին չեք խնդրում: Անկանխատե-սելի իրադարձություններ տեղի կունենան: Դրանք ամենայն հավանականությամբ կուրախացնեն ձեզ ու հետաքրքիր մտքեր կտան:Օրվա կեսը հաջող ժամանակ է ֆինանսների տեսնակյունից: Հնարավոր են անսպասելի դրամա-կան մուտքեր: Օրը հարմար է գնումների համար, այդ թվում՝ խոշոր գնումների: Նույնիսկ չծրագրված գնումները շատ հաջող կլինեն: Որոշ Ձկներ իրեր ձեռք կբերեն, որոնց մասին վաղուց էին երազում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS