Մարտի 6-ի աստղագուշակ․ Առյուծներ՝ Բարենպաստ օր է զգեստներ, յուրօրինակ զարդեր և աքսեսուարներ գնելու համար․․․
Խոյ.
Այսօր կարելի է նշանակել հանդիպումներ այն մարդկանց հետ, որոնց վրա ցանկանում եք լավ տպավորություն թողնել. դա ամենայն հավանականությամբ կհաջողվի:Լավ կլինի գործնական նախաձեռնողականություն ցուցա-բերել և առաջ բերել սեփական գաղափարները. դուք աջակցություն կստանաք անգամ այն մարդկանցից, ովքեր սովարաբար հավանություն չեն տալիս ձեր ձեռնարկներին: Օրվա կեսին գործնական տեսանկյունից օգտակար ծանոթություներ հաստատելու հնարավորություն կլինի:Ցանկալի է հետևել ճիշտ սննդակարգի կանոններին, ո-րովհետև մարսողական համակարգն այսօր հատկապես զգայուն է, խրոնիկ հիվանդությունները կարող են սր-վել: Կարելի է զբաղվել սպորտով, բայց լավ կլինի դա անել փորձառու մարզիչի օգնությամբ:
Ցուլ.
Ցանկալի է աշխատանքի հետ կապված կարևոր որոշումներ չընդունել: Գործնական բնազդը հանգած է, սխալ գործելը`հեշտ,բացի դրանից դուք չեք լսում նույնիսկ ամենալավ և ուշադրության արժանի խորհուրդները: Գործ-նական շփման մեջ հնարավորեն խնդիրներ,շատ ցլեր գործընկերների և ղեկավարության հասցեին սուր արտա-հայտություններ են իրենց թույլ տալիս`չմտածելով,թե ինչի դա կարող է հանգեցնել:Անձնական հարաբերություն-ների դաշտում գերակշռում է դրական միտումների ազդեցությունը, փոփոխության հնարավություն կա, եթե նա-խաձեռնողականություն ցուցաբերեք:Արժե լսել ներքին ձայնին. ինչ վերաբերում է սիրո,ընկերության և ընտանե-կան հարցերին, այն չի սխալվի:
Երկվորյակներ.
Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը, կարելի է հասնել մեծ հաջողությունների: Դուք ոչինչ աչքից բաց չեք թողնում, այդ պատճառով էլ ավելի քիչ սխալներ եք գործում, քան աստղակերպի մյուս նշանները: Հար-մար օր է նոր գործընկերային կապերի համար, կարելի է գտնել համախոհներ, որոնց հետո համագործակցութ-յունը շահավետ և հաճելի կլինի:Օրը հարմար է մեծ գնումների և անշարժ գույքի հետ կապված գործարքների համար: Կարելի է գնալ ռոմանտիկ ուղևորության: Եթե դեռ չեք պատրաստվում ճամփորդել, ձեր սիրելիի հետ ժամանակն անցկացնելու հետաքրքիր տարբերակ առաջարկեք:
Խեցգետին.
Չնայած ձեր ճանապարհին պատնեշներ կան, բայց դուք չեք կորցնում հոգեկան հավասարակշռությունը և լա-վատեսությունը, ոչ մեկին չեք թողնում փչացնել ձեր տրամադրությունը: Աշխատավայրում գործ շատ կունենաք, բայց ամեն ինչից գլուխ կհանեք` միաժամանակ փայլելով կազմակերպչական ունակություններով: Ճիշտ ժամա-նակին և տեղին ցուցադրելով ձեր տաղանդները` դուք կկարողանաք բարձրանալ ծառայողական աստիճանով և ազդեցիկ մարդկանց համակրանքը շահել:Հնարավոր է թեթև տկարություն, որը,սակայն, չի թողնի ձեզ հրաժար-վել ծրագրված գործերից և հանդիպումներից: Հնարավոր են անսպասելի նվերներ, անակնկալներ և ուշադրու-թյան նշաններ:
Առյուծ.
Հարմար օր է նոր մարդկանց ձեր կողմը գրավելու առումով, հատկապես նրանց, ովքեր մինչ այս անտարբեր էին ձեր նկատմամբ: Հրապարակային ելույթները լավ են անցնում, հայտնվելով ուշադրության կենտրոնում` դուք ան-հարմարավետութուն չեք զգում: Շատ օգտակար է կանանց հետ շփումը. նրանք ոչ միայն կիսվում են ձեզ հետ դրական էմոցիաներով, այլև տալիս են օգտակար խորհուրդներ:Բարենպաստ օր է զգեստներ, յուրօրինակ զար-դեր և աքսեսուարներ գնելու համար,կարելի է իմիջի հետ կապված էքսպերիմենտներ անել:Ձեզ գրավում է վառն ու անսովորը, բացառված չէ նշանավոր մեկի հետ ծանոթությունը:
Կույս.
Միանշանակ օր չէ: Հետո, հիշելով այն, կհասկանաք, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէր: Իսկ հիմա դուք ամեն ինչ տեսնում եք մռայլ գույներով և իրադրությունը բացասական եք գնահատում: Հնարավոր են մանր կորուստներ, բացառված չեն անհաջող գնումներն ու ներդրումները, սակայն ֆինանսական աղետը ձեզ չի սպառնում: Նրբա-նկատ եղեք շրջապատի հետ: Ստացված առաջարկներն արժանի են դիտարկվելու համար, այնպես որ միանգա-մից մի մերժեք: Բարենպաստ օր է ցանկացած տիպի ստեղծագործական աշխատանքի համար:
Կշեռք.
Այսօր կարող են տարաձայնություններ առաջանալ ծնողների և ընդհանրապես ավագ սերնդի ազգականների հետ: Օրը դժվար թե աչքի ընկնի բեղմնավորությամբ, փոխարենը կուրախացնի բազմաթիվ հաջող զուգադի-պություններով և կպարգևի դրական էմոցիաներ:Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, այդ թվում և` հեռավոր: Չեն բացառվում և հետաքրքիր հանդիպումներն ու նոր ծանոթությունները: Ցանկալի չէ հեռու գնա-ցող պլաններ կազմել, շուտով նոր տեղեկություններ կստանաք, որոնք կստիպեն վերանայել դրանք:
Կարիճ.
Օրը պետք է անցկացնել հանգիստ ռեժիմով` չանելով ավելորդ գործողություններ և հնարավորության դեպքում պահպանելով լավ տրամադրությունը: Եթե ցանկանում եք լիցքաթափվել, ապա օրը բարենպաստ է և դուք կա-րող եք դա ձեզ թույլ տալ: Երեկոն լավ կլինի անցկացնել ընտանիքի հետ:Ցանկալի չէ օրվա երկրորդ կեսի վրա հեռավոր ուղևորություններ ծրագրելը,կամ բարդ ու հոգնեցուցիչ աշխատանքով զբաղվելը:Խրոնիկ հիվանդութ-յունների սրման վտանգ կա, այնպես որ պետք է պրոֆիլակտիկ մեթոդներ կիրառել:
Աղեղնավոր.
Օրը վատ չի անցնի, եթե խուսափեք անհետևողական քայլերից, չնայած որ դրանք կատարելու գայթակղությու-նը շատ մեծ է: Խոհեմությունն ու զգուշավորությունն օգնում են խուսափել խնդիրներից: Ցանկալի չէ ֆինանսա-կան հարցեր լուծել, ծախսել գումարը ոչ պիտանի իրեր ձեռք բերելու վրա:Կուրախացնեն սիրելի մարդու մասին կամ նրա հետ ձեր հարաբերություններին վերաբերող լուրերը: Այսօր կարելի է սկսել նոր պլաններ կազմել կամ ինչ-որ բան էականորեն փոխել ձեր կյանքում: Ազդեցիկ անձանց հովանավորությունը ստանալու և նրանց հար-գանքն ու համակրանքը վայելելու հնարավորություն կլինի:
Այծեղջյուր.
Ձեր նախկին մրցակիցները այսօր կարող են դաշնակից դառնալ:Հնարավոր են կոնֆլիկտներ մտերիմների հետ: Աշխատեք չթաղվել տնային գործերի մեջ, ժամանակ գտեք հանգստի և զվարճությունների համար:Օրը հարմար է բնակավայրը փոխելու, ինչպես նաև վերանորոգում սկսելու համար: Հնարավոր է, որ ձեր ազգականերից որևէ մեկի մասին լուրեր ստանաք:Երբեմն դուք կորցնում եք ձեր նրբանկատությունը, անտարբերություն եք ցուցա-բերում ուրիշների զգացմունքների նկատմամբ: Սակայն թույլ տված սխալներն ուղղելու ձեր անկեղծ ցանկութ-յունը կօգնի ձեզ խուսափել կոնֆլիկտներից:
Ջրհոս.
Այսօր պետք է վճռական լինել.սա,թերևս, միակ բանն է, որ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Շանս կստեղծվի շրջադարձորեն փոխել կյանքը,դեպի դրականը լուրջ քայլեր անել:Ընկերները օգնումեն ընդունել ճիշտ որոշումներ, և անհրաժեշտության դեպքում սատարում ձեզ:Պետք չէ չափից ավելի դյուրահավատ լինել` բոլոր այն տեղեկությունները, որ դուք այսօր կստանաք, հեռու են հավաստի լինելուց: Մինչ որոշում կայացնելը խորհր-դակցեք մտերիմների հետ:
Ձկներ.
Դուք շատ իմպուլսիվ եք, հաճախ եք գործում էմոցիաների ազդեցության տակ, ժամանակ չեք գտնում կատար-ված գործողությունների շուրջ մտածելու համար:Այսօր ընտանիքում տիրող խաղաղությունն ու ներդաշնակութ-յունը կուրախացնեն ձեզ: Կարելի է նախաձեռնողականություն ցուցաբերել ռոմանտիկ հարաբերություններում, այն կընդունվի մեծ ուրախությամբ:Օրը կապված է ձեր ոչ ստանդարտ լուծումների, ինչպես նաև այնպիսի գոր-ծողությունների հետ, որոնք կզարմացնեն անգամ ձեզ: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, չի բացառ-վում, որ դրանցից մեկը ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնի: