Անունս Արմինե է, թոշակառու եմ, բայց արդեն վաղուց չեմ ստանում իմ թոշակը…ամեն անգամ պատմելով իմ մասին՝ արտասվում եմ…բայց անհաջողություններիս մեղավորը ոչ թե պետությունն է, այլ հարազատ երեխաներս…
Խնդիրներիս մասին պատմում եմ միայն ընկերուհիներիս…երազում եմ, որ ինձ ծերանոց ուղարկեն: Բայց, կարծում եմ, ցանկությունս կմնա անկատար: Ծերանոցի համար պետք է վճարել, իսկ երեխաներս թույլ չեն տա, որ թոշակս ուրիշին հասնի:
Ապրում եմ իմ երկու մեծահասակ երեխաների հետ: Աղջիկս չի աշխատում, ամուսինը շատ քիչ է վաստակում: Որդիս վաղուց է ամուսնալուծվել և նորից վերադարձել այստեղ ապրելու:
Արդյունքում 2 սենյականոց բնակարանում ապրում ենք 6 հոգով. ես, աղջիկս, փեսաս, երկու թոռներս և որդիս:
Մեծ սենյակում ապրում է աղջկաս ընտանիքը: Մինչ այդ քնում էի հյուրասենյակում, բայց երբ որդիս եկավ տուն, ստիպված եղա խոհանոց տեղափոխվել:
Օրեր առաջ քույրս բարկացավ ինձ վրա, ասաց, որ արդեն ժամանակն է, որ մեծ երեխաներիս հանեմ տանից: Ես նեղացա նրանից, բայց հոգուս խորքում հասկանում եմ, որ նա իրավացի է: Հնարավոր է, որ միայն երեխաներս չեն մեղավոր ստեղծված իրավիճակում, երևի պիտի ես լինեմ ավելի վճռական, թույլ չտամ նրանց շահագործել ինձ, վերցնել թոշակս…բայց չեմ կարող:
Փորձում եմ հասկանալ, թե որտեղ եմ թերացել նրանց դաստիրակության մեջ. կարծում եմ, պիտի թույլ տայի, որ նրանք ավելի ինքնուրույն լինեին:
Այս պահին կարող եմ միայն գանգատվել…
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը