Մեկին քո պես հիմար արդեն ունես, երկրորդը ինչիդ ,-ասաց մայրս, երբ իմացավ, որ երկրորդ երեխայի եմ սպասում․․․

Մեկին քո պես հիմար արդեն ունես, երկրորդը ինչիդ ,-ասաց մայրս, երբ իմացավ, որ երկրորդ երեխայի եմ սպասում․․․

Մենք ընտանիքում երկու երեխա ենք եղել: Քույրս ինձանից 3 տարով փոքր է,բայց ես վստահ եմ, որ մայրիկս նը-րան միշտ ավելի շատ է սիրել: Քրոջս միշտ օրինակ էր բերում՝ ասելով, որ նա լավ է սովորում, ճաշակ ունի, տան գործեր է կարողանում անել: Իսկ ինձ միշտ վարկաբեկում էր:

Մանկուց մայրս համոզում էր ինձ, որ ես առողջական լուրջ խնդիրներ ունեմ: Ինձ հաճախ տանում էր հիվանդա-նոցներ, իսկ երբ բժիշկն ասում էր, որ լիովին առողջ եմ, դուրս էինք գալիս կաբինետից ու մայրս սկսում էր պատ-մել, որ վատ բժիշկ է, ոչինչ չի հասկանում, ինձ չի ուզում բուժել: Ինձ տանում էր բախտագուշակների, հեքիմների մոտ, խոտաբույսերով թուրմեր ստիպում խմել, որոնցից սիրտս խառնում էր:

Դպրոցից հետո մայրս ստիպում էր,որ իր հետ աշխատեմ ձեթի արտա դրամասում, իսկ ես ուզում էի սովորել:Նա գոռում էր, որ ես ոչինչ չեմ կարողանա անել, որ ինձ նման հիմարները ոչ մի բանի չեն հասնի: Իսկ ես ընդունվեցի մանկավարժական համալսարան, անվճար սովորեցի…

Ուսանող ժամանակ էլ ծանոթացա ապագա ամուսնուս հետ:Արդեն 5 տարի է, ինչ ամուսնացած ենք։ՈՒնենք մեր բնակարանը, երկուսս էլ աշխատում ենք, մեր 4 տարեկան տղան մանկապարտեզ է հաճախում: Ինձ մոտ ամեն ինչ հեքիաթային կլիներ, եթե մայրիկս վերա նար իմ կյանքից: Նա շարու նակ պնդում է, որ ամուսինս դավաճա-նում է, նորմալ չի աշխատում, քանի որ աշխատավարձից աշխատավարձ ենք ապրում:

Մեր բոլոր բարեկամներին ու ծանոթներին նա պատմում է, որ ամուսնալուծության եզրին ենք կանգնած, որ շու-տով կբաժանվենք, իսկ ինձ էլ գործից դուրս կշպրտեն:Վերջերս իմացա, որ հղի եմ: Իմ ու ամուսնուս ուրախութ-յանը չափ ու սահմ ան չկար, իսկ երբ պատ մեցի մորս, նա սառը տոնով ասաց, որ երկու երեխա ների չեմ կարո-ղանա միայնակ մեծացնել…

—Մեկին արդեն քո պես հիմար ես դարձրել, երկրորդն ինչի՞դ է պետք…

Այնքան խորը ապրումների մեջ եմ ընկնում նրա պատճառով, իսկ ամուսինս արդեն բարկանում է, ասում է, որ դադարեցնեմ մորս հետ շփումը՝ գոնե մինչ ծննդաբերությունս: Իսկ ես չեմ կարողանում, բայց ոչ էլ ի զորու եմ սրտիս մոտ չընդունել նրա խոսքերը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS