Ես 9-րդ դասարանի դասղեկն եմ: Չեմ ուզում նշել դպրոցը, պարզապես ուզում եմ պատմել իմ փոքրիկ պատմությունը, որը վերադարձրեց իմ հավատքը: Մեկ ամիս առաջ ես նկատեցի, որ երկար ընդմիջման ժամանակ (20 րոպե) իմ դասարանի կեսը դուրս է գալիս դպրոցից և գնում ինչ-որ տեղ: Նրանք վերադառնում են գրեթե միշտ զանգը հնչելու ժամանակ:
«Նրանք գնում են ծխելու», — մտածում էի ես: Գնացողների թվում հիմնականում տղաներ էին, ուստի ես չէի մտածում այլ տարբերակի մասին: Ինչն էր տարօրինակ, որ վերադառնալուց հետո նրանց վրայից ծխի հոտ չէր գալիս: Ես հետաքրքրվեցի, թե ուր են գնում իմ «երեխաները», և որոշեցի գաղտնի հետևել նրանց:
Պատկերացրեք իմ զարմանքը, երբ տեսա, որ նրանք մոտենում են ինձ անծանոթ մի ծերուկի, շրջապատում են նրան, զգուշորեն նստեցնում դպրոցի մոտ գտնվող նստարանին և կերակրում այն ամենով, ինչ վերցրել էին իրենց հետ։
Մեկը նրան տաք թեյ է լցնում թերմոսից, ինչ-որ մեկը` հանում է կարտոֆիլի պյուրեով և կոլոլակով ամանը: Պարզվեց, որ անօթևան է, ում մասին իմ տղաները հոգ են տանում: Փրկում են նրան քաղցից՝ իրենց գրպանի փողը ծախսելով նրա վրա: Ես տղամարդ եմ, բայց լաց եմ լինում՝ նայելով նրանց:
Նույն օրը գնացի դպրոցի տնօրենի մոտ և համոզեցի, որ այդ մարդուն ընդունի որպես պահակ դպրոցում: Այսպիսով, տղաների հոգատարության շնորհիվ անօթևան ծեր մարդը ստացավ ոչ միայն աշխատանք, այլև տանիք: Ես հպարտանում եմ «իմ» երեխաներով:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ newsgoodtime.ru