Մեկ ամիս շարունակ հաջողությունը կուղեկցի կենդանակերպի որոշ նշանների․․․
Աղեղնավորի շրջանը տևում է մինչև դեկտեմբերի 21-ը։ Այս ժամանակահատվածը պայմանավորված է նշանի կրակոտ էներգիայով, որը կապված է լավատեսության, ազատության, արկածների և դեպի նոր հորիզոններ ձգտելու հետ։ Այս շրջանը խոստանում է ուրախության նոր առիթներ և ողջունելի փոփոխություններ բերել։ *Parade* ամսագրի տվյալներով՝ կենդանակերպի չորս նշաններ հատկապես հաջողակ կլինեն։

Աղեղնավոր — Աղեղնավորի նշանի ներկայացուցիչների համար սկսվել է անձնական վերափոխման շրջան։ Արեգակը գտնվելով ձեր նշանում՝ ուժեղացնում է ձեր ինքնավստահությունը, խարիզման և լավատեսությունը՝ օգնելով գրավել ուշադրությունը և բացահայտել նոր հնարավորություններ։ Կարևոր հանգրվան կլինի դեկտեմբերի 8-ի նորալուսինը. սա իդեալական ժամանակ է՝ սահմանելու գալիք տարվա նպատակները և սկսելու շարժվել դեպի դրանք։ Գրի առեք ձեր ամենակարևոր ցանկություններն ու ծրագրերը հաջորդ 12 ամիսների համար։ Այժմ հատկապես հարմար պահ է՝ հստակ ձևակերպելու այն, ինչին ցանկանում եք հասնել։
Առյուծ — Առյուծներին սպասվում է նոր հնարավորությունների, ստեղծագործական վերելքի և ռոմանտիկայի շրջան։ Արեգակը, գտնվելով կրակի տարերքին պատկանող բարեկամական Աղեղնավորի նշանում, ակտիվացնում է հաճույքների, սիրո և ինքնարտահայտման ոլորտը։ Յուպիտերը կապահովի լրացուցիչ աջակցություն՝ ամրապնդելով ձեր ինքնավստահությունն ու հաջողության հասնելու ձգտումը։ Նոյեմբերի 28-ը առանձնանում է որպես հատկապես բարենպաստ օր, քանի որ Վեներան ներդաշնակ ասպեկտ է կազմում Յուպիտերի հետ. սա հաճելի անձնական իրադարձությունների, անսպասելի նվերների և ստեղծագործական բեկումների ժամանակահատված է։ Սակայն դեկտեմբերի 12-ին Յուպիտերը կսկսի իր հետընթաց (ռետրոգրադ) շարժումը՝ հնարավորություն տալով կանգ առնել և վերլուծել արդեն իսկ ձեռք բերված արդյունքները։ Ավելի շատ ժամանակ հատկացրեք այնպիսի զբաղմունքների, որոնք ձեզ անկեղծ ուրախություն են պատճառում։ Ստեղծագործական գործունեությունը, հոբբիները և նոր փորձառությունների որոնումը կօգնեն բացահայտել ձեր ամբողջ ներուժը։
Խոյ — Աղեղնավորի շրջանը նոր հորիզոններ է բացում Խոյերի համար՝ հատկապես ճամփորդությունների, կրթության և մասնագիտական աճի առումով։ Հնարավոր է՝ ուժեղ ցանկություն ունենաք ընդլայնելու ձեր սահմանները, փորձելու նոր բաներ և ձեռնամուխ լինելու հավակնոտ նախագծերի։ Մի՛ հրաժարվեք այն հնարավորություններից, որոնք ոգեշնչում են ձեզ ընդունել փոփոխությունները։ Դեկտեմբերի 10-ը կարևոր ամսաթիվ է, քանի որ Սատուրնը, որն այժմ գտնվում է ձեր նշանում, վերսկսում է իր ուղիղ ընթացքը։ Կասեցված գործընթացները կսկսեն աստիճանաբար առաջ շարժվել, իսկ վերջին ամիսների ընթացքում ներդրված ջանքերը կսկսեն արդյունք տալ։ Սա իդեալական ժամանակ է երկարաժամկետ որոշումներ կայացնելու և ձեր դիրքերն ամրապնդելու համար։ Կատարեք կոնկրետ քայլ՝ ուղղված կարևոր նպատակի իրագործմանը։ Հետևողականությունը և լավ մտածված ծրագիրը կօգնեն ձեզ հասնել կայուն հաջողության։
Երկվորյակներ — Երկվորյակների համար հարաբերություններն ու նոր ծանոթությունները կդառնան հաջողության հիմնական աղբյուրները։ Արեգակի՝ Աղեղնավորի նշանում գտնվելու շրջանում ակտիվանում է գործընկերության ոլորտը․ ուստի համագործակցությունը, ռոմանտիկ կապերն ու շփումն այնպիսի մարդկանց հետ, ովքեր կարող են ընդլայնել ձեր մտահորիզոնը, հատուկ նշանակություն կստանան։ Նոյեմբերի 24-ին ձեր նշանում տեղի ունեցող լիալուսինը կօգնի ավելի լավ հասկանալ ձեր իսկ ցանկություններն ու կարիքները՝ կապված հարաբերությունների հետ։ Իսկ դեկտեմբերի 8-ի նորալուսինը դռներ կբացի նոր հանդիպումների և ձեր անձնական կյանքում սպասվող փոփոխությունների համար։ Սա հիանալի ժամանակ է՝ վերանայելու գործընկերության վերաբերյալ ձեր ակնկալիքները և հստակեցնելու, թե մտերմության ինչ տեսակ եք իրականում ցանկանում։ Վերականգնեք կապը մեկի հետ, ում հիանում եք, կամ շփման եզրեր գտեք այնպիսի մարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր հետաքրքրությունները։ Հենց այդ նոր կապերը կարող են հանգեցնել զգալի փոփոխությունների։
