Որպեսզի խանութից գնած, կամ ձեր աճեցրած ծաղիկները ուրախացնեն իրենց գեղեցիկ արտաքին տեսքով, հարկավոր է խնամել դրանք։ Եվ ծաղիկներին «կերակրելը» նույնպես համարվում է կարևորագույն պայման։
Ձեր ուշադրությանն ենք առաջարկում մի արդյունավետ միջոց, որը կօգնի ձեր ծաղիկին աճել և ունենալ ֆանտաստիկ տեսք։Բաղադրատոմսը շատ պարզ է։
Բաղադրիչներ․
1 թեյի գդալ գերչակի յուղ,
1 լիտր ջուր։
Պատրաստման ընթացքը․
Խառնում ենք բաղադրիչները։ Ջրում ենք այս միջոցով ծաղիկները ամսվա մեջ 1 անգամ։ Եթե ձեզ մոտ հաջորդ ջրելուց մնա հին խառնուրդից, ապա անպայման թափահարեք ջրելուց առաջ։
Վերջ։
Դուք շուտով կտեսնեք ձեր գեղեցիկ և առողջ ծաղիկները։