Թխեք այս խմորից, ինչ կամենաք։ Խմորիչով պատրաստվող այս խմորը շատ հայտնի է: Եթե այն ճիշտ հունցեք, կստանաք շատ համեղ թխվածքներ, որին առաջարկում ենք ավելացնել մեղր: Այս խմորը տանտիրուհիներին երևակայելու անսահման հնարավորություններ է տալիս: Կարող եք ավելացնել նրան նաև չամիչ կամ թխելիս մեջը ջեմ լցնել և այլն:
Բաղադրիչներ
- Ցորենի ալյուր՝ 700 գր
- Շաքարավազ՝ 70 գր
- Խմորիչ՝ 20գր
- Վանիլ՝ 0,25 թ/գ
- Կաթ՝ 300մլ
- Մեղր՝ 3ճ/գ
- Աղ՝ 0,5թ/գ
- Սերուցքային կարագ՝ 70
Պատրաստումը
- Խառնեք խմորիչը 1 ճ/գ շաքարավազի և 1ճ/գ ջրի հետ:
- Մաղեք ալյուրը, հունցեք խմորը՝ ավելացնելով կաթը (կարող եք փոխարինել այն ջրով) և խմորիչի խառնուրդը:
- Ավելացրեք մնացած բաղադրիչները և ստացեք փափուկ խմոր: Եթե շատ կպչուն է, ապա ավելացրեք ևս մի քանի գդալ ալյուր: Ծածկեք սրբիչով և դրեք տաք տեղ՝ թողնելով 1,5-2,5 ժամ: Ընթացքում 2 անգամ տրորեք խմորը:
- Երբ խմորն իր ծավալից 2,5-3 անգամ մեծանա, ձևավորեք ձեր ցանկացած ձևով կամ ձևամանում և թխեք, ինչ ցանկանաք:
Մեղրաբույր և համեղ այդ թխվածքները շատ հաճելի են թեյի կամ սուրճի հետ:
Բարի ախորժակ: