«Մենք Դադիվանքը չենք տալիս թուրքերին». Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես

«Մենք Դադիվանքը չենք տալիս թուրքերին»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հենց նոր զանգեց ինձ, ասաց՝ Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս», — նշել է նա:

Հարցին, թե ի՞նչ միջոցներով են պահելու Դադիվանքը, Տեր Հովհաննեսը չի մանրամասնել: Միայն ընդգծել է՝ առաջին հերթին Աստված է պահում Դադիվանքը:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS