Մենք մտածում էինք՝ օգնությունը տեղ էր հասնում, դու մի ասա, մարդիկ տարել լափել են․ փոխգնդապետ

Էն ժամանակ մենք չէինք հետաքրքրվում օգնություն ուղարկում էին, չէին ուղարկում, տեղ հասնում էր չէր հասնում, դրա ժամանակը չկար։ Բայց մենք մտածում էինք, որ օգնությունը տեղ էր հասնում, դու մի ասա, մարդիկ օգտվել են ու տարել լափել։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, Արցախյան ազատագրական և ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, Մարտական խաչ 1 և 2 աստիճանի շքանշանի ասպետ, փոխգնդապետ Արթուր Հովսեփյանն ասում է՝ իրենք սկզբում չէին հավատում, որ նման բան կար, որ բանակից գողանում են։

«Ասում էինք՝ ինչքան պետք է տականք լինես, որ զինվորի համար ուղարկած օգնությունը, սնունդը, տեխնիկական միջոցը գողանար։ Կապ չուներ կարիքը կար թե չկար, ապրիլին սնունդի կարիք չկար, բայց դա չի նշանակում, որ պետք է գողանայիր։ Մարտական դիրքերում ամեն ինչ կար, մնացածը պահեստավորում էինք զորամսի պահեստում, սառնարաններում, հետո տանում բաժանում։ Խրամատներից վերադառնալուց հետո զորամասում սեղանները լիքն էր երկար ժամանակ․․․»,- պատմում է փոխգնդապետը Հովսեփյանը։

Փոխգնդապետն ասում է՝ դժվար է լինել զինվորականի կին, դժվար է ընտանիքի համար, բայց եթե ինքը բանակը թողնի ու զբաղվի իր ընտանեկան հարցերով, տուժելու են զինվորները։ «Մենք ավելի շատ ենք մտածում զինվորների մասին, քան մեր երեխաների։ Տարօպրինակ բան կասեմ, բայց ինձ ճիշտ հասկացեք՝ ավելի լավ է՝ իմ երեխու մատը կտրվի, փուշ մտնի, ինձ ոչ մեկը չի մեղադրի, բայց զինվորին մի հատ բան պատահեց, մենք ենք մեղավոր, անուշադիր ենք, քիչ ենք զբաղվել, իրավիճակին չենք տիրապետել և այլն»,- ասում է զինվորականը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:


Աղբյուր՝ «Առաջին լրատվական»

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS