ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամին անդրադառնալով արտահերթ ընտրությունների թեմային, ասաց.
«Մենք երբևէ չենք խանգարի քաղաքական կոնսենսուսին… Ինչ վերաբերում է ժողովրդին. ժողովրդի ցանկությունը չափելու մեկ գործիք գիտեմ՝ դա հանրաքվեն է, եթե դա չկա, մի հատվածի ցանկությունը հակված չեմ դիտարկել որպես ամբողջի ցանկություն… Մենք վարչապետի թեկնածու չենք առաջադրի ու որևէ կերպ չենք խոչընդոտի, որ այդ հրատապ ընտրությունները տեղի ունենան՝ թեկուզև դեկտեմբերին»: