Մետրոյի կայարանում լույսի պես մի պատանի, մոտ 2 մետր հասակով, աչքիս առաջ գունատվեց ու դալար ճյուղի պես թեքվելով պատին սկսեց սահել վար․․․

Մետրոյի կայարանում լույսի պես մի պատանի,մոտ 2 մետր հասակով, աչքիս առաջ գունատվեց ու դալար ճյուղի պես թեքվելով պատին սկսեց սահել վար․․․

Արմինե Միսակյանը գրում է․ «Մետրոյի կայարանում լույսի պես սիրուն մի պատանի, մոտ 2 մետր հասակով, աչքիս առաջ գունատվեց ու դալար ճյուղի պես թեքվելով պատին սկսեց սահել վար:

Էսկալատրի վերևից առաջին օգնութ յան հրահանգները գոռալով վազեցի, հասա, պառկեցրինք գետնին, մի 20 վայրկյանից աչքերը պղ տոր հայացքով բացեց, նայեց շուր ջը հավաքված օգնողների «շուխուրչի» բանակին ամոթխած ժպտալով փորձեց տեղից բարձ րանալ:

Մեկ էլ ժողովուրդը վրա տվեց.« ոչ՜ մի դեպքում, խելոք պառկի»։ Խեղճ երեխեն անծպտուն ենթարկվեց ջիգյարով ամբոխի հրամա նին։ 17 տարեկան էր, ատամնաբույժի մոտից էր գալիս, ծնոտը ուռած էր, մեղմ ժպիտով պատմեց, որ շատ ցավազրկող են ներարկել ու շատ ցավեր է ունեցել:

Պայուսակս մի կողմ նետած` ծնկել եմ գետնին, ձեռքիս ափով պահել եմ գլուխը, որ չկպնի սառը գետնին, մյուս ձեռքով էլ շոյում եմ սառը քրտինք պատած ճակատը , հուզմունքը հասել ա կոկորդիս ու զգում եմ , որ արցունքներս անկառավարելի հոսում են աչքերիցս։

Ասես հասկանար հուզումս, փակ աչքերով վայելում էր մամայական գորովանքս։ Աստվա՜ծ իմ, ինչ թանկ են էս տղերքը, էս´ մատղաշ առյուծները, որ գնում ու մեր համար սահման են պահում, երկիր´ են պահում իրենց թանկ կյանքի գնով։ Նշխարք եք դառել, էլ չպակ ասե´ք բալեք»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS