Մետրոպոլիտենում ԱԱԾ-ն կոռուպցիոն նոր բացահայտումներ է հայտնաբերել…

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԱԾ-ում քննվող Մետրոպոլիտենի գործով առաջիկայում նոր դրվագներով բացահայտումներ կլինեն: Մասնավորապես խոսքը վերաբերում է Մետրոպոլիտենի արդեն նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի որդու չարաշահումներին:

Մեզ հասած տեղեկություններով՝ այդ չարաշահումների մի դրվագը վերաբերում է մետրոյի անցումների կրպակների տարածքներին:

Յայլոյանն այդ տարածքները կոպեկներով վարձակալության է տվել իր որդու ֆիրմային:

Վերջինս էլ իր հերթին կրպակների տարածքները ենթավարձակալության է տվել այլ տնտեսվարողների, բայց արդեն շուկայական գներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS