Մերժվածը նստելու է, նստելու է հանցագործ ու մարդասպան ընկերոջ կողքի խցում՝ անկախ նրանից կուզի, թե չի ուզի

էն պետական բյուջեից գողացած ու գողացածն արդեն վերդարձրած ՔԱՂՀԱԼԱԾՅԱԼ վարորդի «անմեղսունակ» ընկերն ու մերժվածի թարս բուսնած խիարը… էէէէ…. կարճ ասած աշոԾյանը, թե բա.

«Սերժը պատրաստ է նստել։ Սերժը նստելու է ժողովրդի խաթր: Ինքը նստելու խնդիր չունի։ Ինքը մշտապես եղել է այնտեղ, որտեղ պահանջել է ժողովրդի շահը՝ խրամատում, պետության ղեկին թե զնդանում։»

Հիմա հարց.

* էն, որ ամեն անգամ ընտրություն էր կեղծում
* էն,որ պետական բյուջեն թալանում էր

* էն, որ պետական պարտքը գնալով ավելացնում էր
* էն, որ սահմանին կանգնած զինվորին սոված էր պահում
* էն, որ սահմանին կանգնած զինվորը փամփուշտ չուներ կրակելու
* էն, որ 800 հեկտար հող կորցրինք
* էն, որ տանկերի բակերում վառելիք չկար

* էն, որ Շմայսների ու Մանվելների միջոցով երկրում վախի ու սարսափի մթնոլորտ էր հաստատվել
* էն, որ թաղային խուժաններին գլխներիս իշխանավոր էր կարգում

* էն, որ անգրագետներին ԱԺ նախագահ ու վարչապետ էր սարքում
* էն, որ փողոց դուրս եկող խաղաղ ցուցարարներին ոստիկանությունը ծեծում էր

* էն, որ Մարտի 1-ին Երևանի կենտրոնում 10 հոգու սպանեցին
* էն, որ Մարտի 1-ից հետո մարդիկ քաղաքական հետապնդումների էին ենթարկվում ….

էս ամեն ինչն էլ էր ժողովրդի ԽԱԹՐ անու՞մ, թե՞ էն ժամանակ ժողովուրդը խաթր չուներ:

Մարտի 1-ին և դրանից առաջ փողոց դուրս եկած նույն ժողովուրդը պահանջում էր հեռանալ Սերժիկին ու Ռոբիկին, բա էդ ժամանակ ԽԱԹՐ չունե՞ր ժողովուրդը:

Հա, ժողովուրդը հիմա ԽԱԹՐ ունի, որովհետև հիմա մուրճն էլ, մեխն էլ, նալն էլ ժողովրդի ձեռքին է, ու ում պետք է կպայտի:

Մերժվածը նստելու է, նստելու է հանցագործ ու մարդասպան ընկերոջ կողքի խցում՝ անկախ նրանից կուզի, թե չի ուզի, պատրաստ է, թե պատրաստ չէ…

Տարոն Չախոյան

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS