Մեր ամուսնության սկզբնական ժամանակահատվածում ամեն ինչ կարգին էր, բայց․․․Մտքովս անգամ չէր անցնի, որ կարճ ժամանակ անց կյանքս մղձավանջի կվերածվի

Մեր ամուսնության սկզբնական ժամանակահատվածում ամեն ինչ կարգին էր, բայց․․․Մտքովս անգամ չէր անցնի, որ կարճ ժամանակ անց կյանքս մղձավանջի կվերածվի։Մեր ամուսնության սկզբնական ժամանակահատվածում ամեն ինչ կարգին էր։ Մենք սիրում էինք իրար։ Հետո նա սկսեց շատ նյարդային դառնալ և վրդովվել ոչնչից։ Ես ամեն ինչ փորձում էի անել նրան գոհացնելու համար, բայց ոչինչ չէր ստացվում։

Մտածում էի հենց երեխա ունենանք՝ նա կփոխվի, բայց հետո՝ հղիության ընթացքում մեղադրում էր ինձ, որ միայն երեխայի մասին եմ մտածում և սկսեց հարվածել ինձ, անգամ փորիս։Ես ջախջախված էի և վախենում էի կորցնել երեխայիս, բայց հետո նա գալիս էի ծաղի կներով և ներողություն խնդրում։ Մտածում էի, որ ամեն ինչ կարգի կգա, սակայն որոշ ժամանակ անց ամեն ինչ նորից էր վատանում։

Տարիներն անցան, իսկ ծեծի հաճախականությունն ու ինտենսիվությունը աճում էր։․․․ չգիտեմ, թե ինչու էր ինձ ծեծում, փորձում էի հա սկանալ, բայց միշտ ինչ-որ բան կար, որ ստիպում էր նրան պոռթկալ։ Չեմ հիշում։ Երբ ծեծը դաժան էր, չէի կարող խոսել, շրթունքս և աչքս այտուցվում էր, հետո նա աղերսում էր ներել իրեն։ Ասում էր, որ կփոխվի և շատ լավ էր վարվում հետս, նվերներ էր բերում երեխա ներին և օգնում տնային հարցերում։ Մտածում էի, որ վախեցել է, որ կսպանի ինձ կամ, որ կլքեմ իրեն։

Խղճում էի նրան, քանի որ այնքան կորսված էր թվում։ Ես նաև չգիտեի՝ ինչ անել։ Ես ամաչում էի որևէ մեկին որևէ բան ասել։ Ես ո՛չ փող և ո՛չ էլ տեղ ունեի գնալու։ Մտածում էի, որ երեխաները պետք է հայր ունենան։ Նրանք նույնպես վախենում էին, մեծ աղջիկս 5 տարեկանից սկսեց գիշերները անկողինը թրջել։ Զգացի, որ շատ է վախենում հորից։ Մեծ հույս ունեի, որ վերջին ծեծը հենց վերջինը կլինի, սակայն ամեն ինչ կրկնվում էր։

9 տարվա ամուսնությունից հետո մի օր նա սպառնաց սպանել ինձ։ Վերցրեց խոհանոցային դանակը և սպառնաց ինձ դրանով։ Այդ պա հին հասկացա, որ պետք է փախչեմ․․․ նա արդեն անվերահսկելի էր և ես չգիտեի, թե հետո ինչ կարող էր պատահել։ Տարիներ առաջ նա միայն ապտակում էր և նվաստացնում ինձ և դա ցավոտ էր։ Հիմա նա սպառնում էր սպանել ինձ կամ դաժանորեն ծեծում էր և իրեր շպրտում վրաս։ Հիշում եմ, թե որքան էի նրան սիրում։

Հիմա էլ սիրում եմ, երբ բռնի չէ։ Ամբողջ մեղմությունը վերացել է։ Նա ստիպում էր սեռական հարաբերություն ունենալ իր հետ անգամ, երբ ես ինձ վատ էի զգում կամ երբ տաքություն ունեի։ Ատում եմ դա։ Ցավում եմ երեխաներիս համար։ Ես չգիտեմ՝ ինչ անել։ Երբ Գայա նեն եկավ Կանանց աջակցման կենտրոն, նա տրավմայի էր ենթարկված, շփոթված էր և շոկի մեջ։ Մենք նրան և իր երկու երեխաներին ուղղորդեցինք ապաստարան։

Նա հաճախեց բոլոր խորհրդատվական սեսիաները, մենք ուժեղացրինք նրա ինքնավստահությունը և վերականգնեցինք ինքնագնահա տականը։ Մեր մանկական հոգեբանը աշխատեց նրա աղջիկներից մեկի հետ՝ մեղմելու նրա ունեցած վախերը։ Աստիճանաբար Գայան են ի վիճակի եղավ աշխատանք գտնել, ինքնուրույն բնակարան վարձակալել և խաղաղ ապրել։ ԿԱԿ-ը տրամադրեց նրան իրավաբան ական աջակցություն՝ բաժանվելու և ալիմենտի հարցերում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS