Մեր կուրսում մի ջահել տղա կար, ով երբեք չէր խոսում, սակայն քննությունների ժամանակ․․․Համալսարանում սովորելու տարինե-
րին մեր կուրսում մի տղա կար, ով 4 տարվա ընթացքում գրեթե երբեք ոչ մեկի չէր խոսում: Նրանից կարելի էր լսել միայն այն, որ ին-
քը պատրաստ չէ և չի կարող պատասխանել:
Դասամիջոցների ընթացքում նա միշտ առանձնանում էր, բուֆետում միայնակ կանգնում էր մի անկյունում, իսկ հավաքույթներին և
էքսկուրսիաներին երբեք չէր մասնակցում:Բոլոր քննությունները նա հանձնում էր բոլորին շատ հայտնի կերպով:Ահա եկավ պետա-
կան քննությունների շրջանը:
Այդ ժամանակ էլ բացահայտվեց մեր լռակյացի իրական դեմքը. նա անթերի հանձնեց քննությունը:Հանձնաժողովի անդամների մե-
ծամասնությունը ճանաչում էին նրան և այդ օրն ուղղակի ապշած էին: Բնականաբար, նրանք սկսեցին հարցնել, թե նա ինչու էր ամ-
բողջ ընթացքում քայքայում իրենց նյրադերը, եթե այդքան լավ կարող է սովորել, և այդքան լավ է հասկանում առարկան:
Բոլոր զարմացածներին երիտասարդը պատասխանեց իր ոճով.
—Ինձ դուր չի գալիս:
—Ի՞նչը քեզ դուր չի գալիս,-հանգիստ չէին տալիս դասախոսները:
—Խոսելը: Ինձ դուր չի գալիս: