Մեր մեծահասակ ծնողներին մենք ուղարկեցինք ամառանոց․ Եվ ինչո՞ւ մենք չենք ամաչում մեր արարքներից

Մենք ապրում ենք քաղաքի բնակարանում, իսկ ծնողներս՝ ամառանոցում: Եվ հիմա ես Ձեզ կպատմեմ, թե ինչ-պես մենք, լինելով այդքան վատ ու սարսափելի, վտարեցինք մեր ծնողներին և չգիտես ինչու, դրա համար չենք ամաչում:

Իհա՛րկե, ազդեցություն ունեցավ այն փաստը, որ մեր բնակարանում բավարար տեղ չկար. մենք յոթ հոգով ապ-րում ենք երեք սենյականոց բնակարանում:Մինչ երեխաները փոքր էին,դա այնքան էլ նկատելի չէր:Ավելին, ծնող-ներս աշխատում էին, ամուսինս՝ նույնպես: Եվ տանը հիմնականում ես երեխաներիս և տատիկիս հետ էի:

Հետո հայրս թոշակի անցավ, իսկ մայրս դեռ աշխատում էր: Հայրս երկու ամիս անցկացրեց Մոսկվայում, զբաղ-վում էր կենսաթոշակի հաշվառումով, պարզապես հանգստանում և օգնում էր երեխաներիս պահել, ինչի հա-մար շնորհակալություն նրան:

Իսկ գարնանը նա գնաց դեպի ամառանոց, որպեսզի ավարտի տան շինարարությունը: Ես շինարարությունից բան չեմ հասկանում և չգիտեմ, թե նա ինչն էր հատկապես փոփոխում, բայց մարտին մեկնելուց հետո մինչև նոյեմբեր նա մնաց ամառանոցում:

Իսկ մայրս աշխատանքից հետո հանգստյան օրերին գնում էր նրան տեսնելու:Հարցին՝ «մեկնո՞ւմ ես Մոսկվա», հայրս պատասխանում էր, որ այնտեղ անելիք չկա: Իսկ ահա այստեղ օդը մաքուր է, և տանն ու պարտեզում շատ գործեր կան:

Երբ մայրս թոշակի անցավ (դա գարնանն էր), նա նույնպես մեկնեց ամառանոց, և այնտեղ ապրեցին ամբողջ ամառ և մինչև հոկտեմբեր ամսվա վերջ: Նրանք սիրում են սունկ հավաքել, պարզապես զբոսնում էին, մայրիկը գործում էր, իսկ հայրիկն ինչ-որ գործեր էր անում տան շուրջը:

Մեր այն հարցերին, թե «երբ եք գալու և չեք ձանձրացել», նրանք պատասխանեցին, որ եթե երեխաներիս խնա-մելու համար օգնության կարիք ունենամ, նրանք պատրաստ կլինեն ցանկացած պահի գալ և օգնել: Բայց և այն-պես իրենց լավ են զգում ամառանոցում:

Ես փորձում եմ ամեն ինչ ինքս հաղթահարել, ուզում եմ, որ նրանք հանգստանան: Չնայած դա հաճախ հեշտ չէ: Քնում եմ 4-5 ժամ, աշխատում եմ: Հինգ մարդ է բնակվում այնտեղ, բայց մաքրում և եփում եմ միայն ես, և այո՛, դա էներգիա է խլում:

Ահա այսպիսի սարսափելի մարդիկ ենք ես ու ամուսինս,ինչպես տեսնում եք,մենք ուղղակի մեր ծնողներին տնից դուրս ենք հանել և հիմա նստել և վայելում ենք կյանքը:Մենք չպետք է երեխաներ ունենայինք, չէ՞ որ յուրաքանչ-յուր ոք, ով ունենում է, միշտ վարձակալում է առանձին բնակարան: Եվ ոչ ոք այլևս չի ապրում ծնողների հետ: Մենք միակն ենք երկրագնդի վրա:

Ձմռանը ծնողներս տուն են վերադառնում, կենսաթոշակի հարցերով զբաղվում և նմանատիպ այլ գործերով, օգնում խնամել երեխաներին: Նրանք գալիս են այն ժամանակ, երբ ուժեղ ցրտերն են սկսվում, քանի որ այնտե դժվար էր վառարան վառելը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS