Մեր մտերիմ հարևանուհին զգույշ իջեցնում էր մանկասայլակը աստիճաններով, երբ մի երիտասարդ նրանից առաջ անցավ և․․․
Մեր հարևանուհին զգույշ իջեցնում էր մանկասայլակը աստիճաններով, քանի որ շենքում վերելակ չկա: Հանկարծ մի երիտասարդ
տղա արագ անցավ նրա կողքով ու նկատելով աղջկա տխուր ու հոգնած դեմքը, ասաց.
-Քո երեխաները քո խնդիրն են: Դու ես ունեցել, դու էլ քաշ տուր սայլակը: Ես պարտավոր չեմ օգնել:
Սակայն երիտասարդ մայրիկը կանչեց.
-Սպասեք, սպասեք…
-Ամուսնուդ խնդրի, թող օգնի… Ես պարտական չեմ…
Ես հեռվից նկատեցի, որ ինչ-որ բան է կատարվում, շտապեցի հարևանուհուս մոտ ու առաջարկեցի իմ օգնությունը: Ինչին նա ժպ-
տալով պատասխանեց.
-Չէ, շնորհակալություն, օգնության կարիք չունեմ: Ուղղակի այդ տղան աստիճանին պատահաբար գցել էր իր դրամապանակը, ես
նկատեցի ու ձայն տվեցի, որ պտտվի, տեսնի: Բայց դե որ այդպես արձագանքեց, ուրեմն իրեն դրամապանակը պետք չէ:
Ես էլ ասացի, որ շատ ճիշտ է վարվում: Այդ տղայի նմաններին տեղն է: