Մեր ջան քերի շնորհիվ հնարա վոր է եղել փրկել մի խումբ գերի ների կյանքը. ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ մի քանի պարզաբանում ներկայացնելով գերիների մասով:«Քանի որ գերիների մասով հարցումները շատ են, կուզեի մի քանի կետ պարզաբանել.

1. Միանշանակ, նրանց վերադարձը պետք է լինի պետական մարմինների առաջնահերթություններից մեկը, սա-կայն պետք է տարանջատել լիազոր մարմինները աջակից մարմիններից, ինչպես նաև՝ սուբյեկտիվ խնդիրները՝ օբյեկտիվ դժվարություններից: Լիազոր մարմինն այդ հարցում կառավարությունն է՝ ի դեմս համապատասխան հանձնաժողովի:

2. Որպես աջակից մարմին՝ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանն առավելագույնս աջակցում է պետական ու միջազգային կառույցներին իրենց գործառույթների իրականացման հարցում: Մասնավորապես, բոլոր հնարա-վոր աղբյուրներից շարունակաբար հավաքագրում ենք տեղեկություններ ու փոխանցում նրանց, համապատաս-խան տեղեկություններ ենք տալիս գերիների հարազատներին ու նրանց փաստաբաններին, դիմումներ ու զե-կույցներ ենք ուղարկում տարբեր միջազգային կառույցների ու որոշում կայացնողների և այլն: Օրինակ, անհայտ կորած քաղաքացիական անձանց վերաբերյալ կատարել ենք մեծածավալ փաստահավաք գործունեություն և բացառիկ տվյալների շտեմարանը փոխանցել բոլոր լիազոր մարմիններին:

Նաև մեր ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել փրկել մի խումբ գերիների կյանքը և հստակեցնել նրանց մասին տեղեկությունները. արդեն զգալի հաջողություններ կան, սակայն արդյունքների առումով ավելի մանրամասն չեմ կարող ներկայացնել՝ հաշվի առնելով թեմայի նրբություններն ու գաղտնիության կարևորությունը գերիների համար:Հենց այսօր բավականին երկար քննարկում եմ ունեցել Կարմիր խաչի պատասխանատու ներկայացուց-չի հետ, ներկայացրել լրացուցիչ տվյալներ նրան: Առանձին քննարկումներ եմ ունեցել նաև միջազգային իրավա-պաշտպանների հետ:

3. Հարկ է հաշվի առնել, որ այս թեմայում առկա են բազմաթիվ նուրբ ու զգայուն հարցեր, և ավելորդ հրապարա-կայնացումը երբեմն վնասում է գործընթացին ու գերիների ճակատագրին: Այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ ընտանիքներն ու հանրությունը հնարավոր չափով իրազեկված լինեն գործընթացից ու արդյունքներից: Բացի դրանից, պետք չէ մոռանալ, որ գործընթացը կախված է առաջին հերթին ադրբեջանական կողմից, քանի որ իրենց վերահսկողության տակ են գերիները:

4. Ակտիվ համագործակցում ենք նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ,և այսօր էլ իմ գործընկեր Ար-ման Թաթոյանը հանդես է եկել մանրամասն պարզաբանումներով ու շեշտադրումներով, հղումը տեղադրում եմ մեկնաբանությամբ, որպեսզի մոտավոր նույն բաներն էլ ես չկրկնեմ»,- գրել է նա:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS