Տարիներ առաջ Համո Սահյանի անվան թիվ 70 դպրոցի ծնողների ու մանկավարժների միահամուռ ջանքերով աշխատանքից ազատման դիմում գրեց դպրոցի տնօրեն Հերմինե Շափաղաթյանը, ով, ինչպես ողջ կոլեկտիվն էր պնդում, քաղաքապետարանի կրթության վարչության նախկին պետ Գայանե Սողոմոնյանի հովանավորյալն էր:
Տնօրենն ամենախայտառակ ձևով ազատվեց աշխատանքից, բայց դպրոցի ավերակների մեջ, դեռ պետք է կրթություն ստանային տեղի՝ Սարի թաղի բնակիչ երեխաները:
Նշենք, որ դպրոցը մինչ Շափաղաթյանի «ձեռքն անցնելը», ունեցել է ևս 3 տնօրեն, կարելի է ասել՝ վերջին 10 տարում՝ 4 տնօրեն:
Եվ շատ ծնողներ տնօրենի ապօրինությունների ու ամբարտավան կեցվածքի պատճառով, իրենց երեխաներին տեղափոխում էին այլ դպրոցներ: Համո Սահյանի անվան դպրոցը փակման եզրին էր…
Այսօր արդեն, ի զարմանս շատ-շատերի, դպրոցում բացարձակ այլ մթնոլորտ է տիրում:
Երկրորդ տարին է՝ տնօրինությունն իր ձեռքն է վերցրել Սահակ Փարվանյանը, ով կարճ ժամանակում շահել է ողջ կոլեկտիվի և աշակերտների սերն ու հարգանքը:
Որքան էլ զարմանալի է՝ տնօրենը սեփական նախաձեռնությամբ և անձնական միջոցներով սկսել է վերանորոգել դպրոցն՝ իր
դասասենյակներով և կահավորել անհրաժեշտ պարագաներով:
Ավելի մեծ էր մեր զարմանքը, երբ ակնատես եղանք, թե ինչպես է Սահակ Փարվանյանը, բանվորական հագուստով, մեն-մենակ, իր սիրելի դպրոցի գեղեցկացման գործին լծվել:
Կից ներկայացնում ենք, թե ինչպիսին էր դպրոցը տարիներ առաջ:
Ի դեպ, հարկ է նաև նշել, որ սույն թվականի սեպտեմբերին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահակ Փարվանյանը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին