Մի՞թե Սասուն Միքայելյանը ապագա փեսայի համար է քննադատում թիմակցին՝ Ռոմանոս Պետրոսյանին…

ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ թիմակցի, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հասցեին ուղղված քննադատությունները լայնորեն քննարկվում են ոչ միայն մամուլում, այլեւ սոցիալական ցանցերում։

Սասուն Միքայելյանի շուրջ ստեղծված իրավճակը առավելապես հետաքրքիր է ոչ այնքան Պետրոսյան-Միքայելյան՝ անտանելի դարձած հարաբերությունների  տեսանկյունից, որքան այդ հարաբերությունների՝ ներկուսակցական մթնոլոտի վրա ունեցած ազդցության, իսկ ավելի ճիշտ՝ այն ռեակցիայի, որ հետևում է՝ երկու կարկառուն ՔՊ-ականների լեզվակռվի հետ կապված:

Իրականում ներթիմային պայքարը ոչ թե թավշյա հեռացման վտանգով է պայմանավորված, ինչպես ասել էր Սասուն Միքայելյանը, այլ  պարզունակ պաշտոնակռիվ է։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ Կոտայքի մարզպետի պաշտոնում Սասուն Միքայելյանը ցանկանում է տեսնել դստեր նշանածին՝ Վասակ Վարդանյանին, ով մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի տեղակալն է։

Մեր աղբյուրների փոխանցմամբ այս ամենով է պայմանավորված Սասուն Միքայելյանի քննադատություններն ուղղված Պետրոսյանին։ Միքայելյանը փորձում է ցույց տալ, որ մարզպետն իր տեղում չէ, եւ նրանից պետք է ազատվել, այս կերպ կանաչ ճանապարհ հարթելով դստեր ապագա ամուսնու համար։

Նշենք, որ Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակ Միքայելյանն էլ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ղեկավարն է։

Irakanum.am

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS