Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր դարձա 35 տարեկան:
Միակ բանը, որ զգում եմ, կարտահայտեմ մեծն Համո Սահյանի այս չքնաղ տողերով։
Արդեն շատ եմ հոգնել դահլիճներից փարթամ,
Քարոզներից տարտամ ու վեճերից:
Գնամ քարափներիս լռությունը կարդամ,
Վերջին անգամ փորձեմ ճանաչել ինձ:
Գնամ աղբյուրներիս զրույցները լսեմ
Եվ մտերիմ, եւ պարզ, եւ դասական:
Առնեմ սիրտս թափուր, բերնեբերան լցնեմ
Մի թռչնային սիրով անմեղսական:
Ամպի, խոտի, հողի հոտով հարբած լինեմ,
Եվ հրաշքի հոտով մայրամուտի՝
Քնեմ… աչքս բանամ, նստեմ ու լաց լինեմ
Հոգեվարքի վրա թրջված մութի: