Միայնակ մայրը հարազատ երեխաներից մի արտասովոր նվեր ստացավ․ Բացելով նվերի տուփը՝ չկարողացավ զսպել արցունքները․․․

Միայնակ մայրը հարազատ երեխաներից մի արտասովոր նվեր ստացավ․ Բացելով նվերի տուփը՝ չկարողացավ զսպել արցունքները․

Երբ ամուսինս 11 տարվա ամուսնական կյանքից հետո շատ հանգիստ հայտարարեց, որ ապահարզան է տալիս ու հեռանում, առա-
ջին միտքս երեխաներս էին։Տղաս հինգ տարեկան էր, աղջիկս՝ չորս։Կկարողանա՞մ նրանց դաստիարակել ու ընտանիքի զգացողութ-
յուն ապահովել։ Ի վիճակի կլինե՞մ արդյոք ես՝ միայնակ մայրս, տանը նայել ու երեխաներիս փոխանցել այն արժեքները, որոնք նրանց
պետք կգան կյանքում։ Միակ բանը, որում համոզված էի, այն էր, որ ընտրություն չունեմ։

Ամեն շաբաթ-կիրակի իրար հետ էինք լինում այնքան, որքան կարողանում էինք։ Շաբաթվա մեջ անպայման ժամանակ էի գտնում
երեխաներիս հետ պարապելու համար։Հաճախ էինք իրար հետ քննարկում՝ ինչքան կարևոր է ճիշտ վարվելը։ Դա ժամանակ ու ե-
ռանդ էր պահանջում, որոնք առանց դրա էլ ինձ չէին բավականացնում։ Ուսուցման ընթացքն իսկապես հեշտ չէր։ Այդպես անցավ 2
տարի։

Մայրերի օրը երեխաներիս հետ եկեղեցի գնացի։ Ես ուշադրություն դարձրի զամբյուղների մեջ զոհասեղանի երկու կողմերում շար-
ված գեղեցիկ ծաղիկներին։Ժամերգությանը տեր հայրը բազմիցս կրկնում էր, որ մայր լինելը կյանքում ամենաբարդ աշխատանքն է։
Եվ որ բոլոր մայրերը արժանի են ճանաչման ու վարձատրության։Քահանան դիմեց ամեն մի երեխայի՝ խնդրելով մոտենալ զոհասե-
ղանին, ծաղիկ ընտրել ու նվիրել մորն՝ ի նշան սիրո և երախտագիտության։

Երեխաներս մյուս երեխաների հետ ձեռք ձեռքի տված մոտեցան զոհասեղանին։ Նրանք միասին որոշեցին՝ ինչ ծաղիկ ընտրել ինձ
համար։ Ես ու երեխաներս ծանր ժամանակներ ենք ունեցել, և ինձ անչափ անհրաժեշտ էր նրանց աջակցությունը։Ես նայում էի գե-
ղեցիկ բեգոնիաներին, ոսկեգույն թավշածաղիկներին և ծիրանագույն զառմանուշակներին։ Եվ փորձում էի գուշակել՝ այդ ծաղիկնե-
րից որը երեխաներս ինձ կնվիրեն՝ իրենց սերն արտահայտելու համար։Երեխաներս բավական լուրջ վերաբերվեցին առաջադրան-
քին։

Նրանք ուշի-ուշով նայեցին զամբյուղի ամեն մի ծաղիկին։Մնացած երեխաներն արդեն ուրախացրել էին իրենց մայրերին նվեր-ծաղի-
կով,իսկ իմոնք դեռ չէին որոշել՝որն ընտրել։Վերջապես ուրախության ճիչ լսվեց։Եվ երեխաներս ժպիտը դեմքներին ու հպարտ-պարտ
մոտեցան և ինձ նվիրեցին այն բույսը, որն ընտրել էին ի նշան երախտագիտության։Ես զարմանքով ու շվարած նայեցի կոտրված, ցե-
խոտված ու թառամած ծաղկին, որը ինձ մատուցեց ժպիտից պայծառացած որդիս։Ես ինձ ստորացված զգացի, բայց նվերն ընդունե-
ցի։

Նրանք, անկասկած, ընտրել էին ամենափոքր ու դալկացած բույսը։ Ըստ էության, դա փայտի կտոր էր՝ առանց մի ծաղկաթերթի։Ես
զարմանքով նայեցի իրենցից գոհ երեխաներիս։ Բայց հասկանալով՝ որքան երկար ու մանրակրկիտ էին նրանք ընտրել հենց այս ծա-
ղիկը, իմ մեջ ուժ գտա ու ժպտացի։Այնուհետև հարցրի՝ ի՞նչը նրանց ստիպեց նման անսովոր ընտրություն կատարել։ Ինչո՞ւ հատկա-
պես հիվանդ ու սմքող բույսն ընտրեցին ինձ համար որպես նվեր ընտրեցին։

Եվ այդ ժամանակ որդիս վստահ ու աներևակայելի հպարտությամբ պատասխանեց․ «Որովհետև նա քո կարիքն ունի, մայրիկ։ Դու
պետք ես նրան»։Արցունքն աչքերիցս հեղեղի պես թափվեց։ Ես գրկեցի երեխաներիս։ Հենց նոր՝ Մայրերի օրվա առթիվ, նրանք ինձ
կյանքիս ամենաթանկագին նվերը մատուցեցին։Ես երազել անգամ չէի կարող նման նվերի մասին։Իմ ծանր ու ինքնազոհ աշխատան-
քը զուր չի անցել։ Այժմ արդեն մազ անգամ չէի կասկածում, որ երեխաներս արժանապատիվ մարդիկ են դառնալու։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS