Միայն իմանաք, թե ինչու էին հին տներում խոհանոցի ու սանհանգույցի միջը պատուհան թողնում․․․Իսկապես զարմանալի է։Ժամանակակից բնակարաններում սանհանգույցի պատին այսօր չես հանդիպի փոքրիկ պատու-հանիկներ: Իսկ ահա հին տներում դրանք պարտադիր մաս էի կազմում: Շատերը մինչ օրս շարունակում են ապրել տներում, որտեղ խոհանոցի ու սանհանգույցի միջև պատին կա պատուհան, սակայն քչերը գիտեն, թե ինչի համար է այն նախատեսված:
Կա մի քանի վարկած: Ըստ առաջինի, նախկինում էլ ջրերի թաքացումը տներում իրականացվում էր գազի կաթ-սայի օգնությամբ և շինարարական նորմերով նախատեսված էր նման պատուհանի առկայությունը: Պայթյունի դեպքում պատուհանը պիտի պաշտպաներ պատերը փլվելուց: Եթե կաթսան սանհնագույցի ներսում էր, պայթ-յունի ալիքը կոտրում էր պատուհանը, իսկ պատերն անվնաս էին մնում:
Կան նաև բացատրման այլ տարբերակներ: Դրանցից գլխավորը՝ լույսի խնայումն է: Մինչ էլեկտրաէներգիայի հայտնվելը, սանհանգույցը մտնելու համար պետք էր մոմ կամ կերոսինե լամպ վառել, իսկ պատուհանը ծառա-յում էր որպես լույսի աղբյուր:Բացի այդ, նմանատիպ պատուհանների շնորհիվ իրականացվում էր վենտիլյա-ցիա: Որպեսզի խոնավությունը չկուտակվեր սանհանգույցում, բացում էին պատուհանը ու օդափոխում տա-րածքը:
Եվ վերջինը. եթե լոգարանում մնացել է որևէ մեկը, ով չի կարողանում բացել դուռը, կարելի է կոտրել պատու-հանը ու ներս մտնել, մինչդեռ ժամանակակից տներում հաճախ ստիպված են լինում կոտրել դուռն ամբողջութ-յամբ, եթե փականի հետ կապված խնդիր է առաջանում: