Միհրան Ծառուկյանը հենց բեմի վրա անակնկալ ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին. Տեսանյութ

ArmDaily.am-ի տեղեկություններով երգիչ Միհրան Ծառուկյանն ամուսնության  առաջարկություն է արել երգչուհի Արփի Գաբրիելյանին:

Նշենք, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երգիչ Միհրան Ծառուկյանի՝ «Սիրո Կինո» խորագրով առաջին մեծ մենահամերգն էր Հայաստանում: Հենց մենահամերգի ժամանակ նրանց զուգերգից անմիջապես հետո բեմ եկան աղջիկներ՝ մեծ ծաղկեփնջերով:

Իսկ Միհրան Ծառուկյանն ասաց, որ հենց ժողովրդի աչքի առաջ ամուսնության առաջարկ է անում Արփիին: Դե իսկ պատասխանը երկար սպասեցնել չտվեց, այն դրական էր:

Հանդիսատեսը բուռն ծափահարություններով և «վերջապես» բացականչություններով է ընդունել անակնկալը: Իսկ Միհրան Ծառուկյանի հուզմունքն այնքան շատ էր, որ շփոթել է հաջորդ երգի բառերը

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS