Եթե ցանկանում եք առողջացնել մաշկը, այն դարձնել հարթ և փայլուն, առաջարկում ենք պատրաստել և կիրա-ռել հետևյալ քսուքը։Այն հիանալի հարթեցնում է կնճիռները,խոնավեցնում և սնուցում մաշկը։
Պարզապես պետք է պատրաստել քսուքը և այն կիրառել կանոնավոր կերպով։Այս երիտասարդացնող քսուքը փափկեցնում է մաշկը, այն էլաստիկ դարձնում, վերացնում թեփոտումը։ Բացի այդ, սպիտակեցնում է մաշկը, և պեպեններն ու խալերը քիչ նկատելի են դառնում։
Քսուքի համար անհրաժեշտ է․
1․ 1ճ․գ․ մեղր
2․ 1թ․գ․ վազելին
3․ 1-2 կաթիլ յոդ
4․ 1ճ․գ․ գերչակի յուղ, այն կարող եք գտնել դեղատանը
Քսուքը պատրաստվում է հետևյալ կերպ․
Փոքր ապակե տարայի մեջ լցնել 1-2 կաթիլ յոդ, ոչ ավել։ Հետո լցնել մեղրը, վազելինը, գերչակի յուղը և լավ ու մանրակրկիտ խառնել։ Պահել 1 ամսից ոչ ավել։Քսել բուժիչ քսուքը դեմքի մաքուր մաշկին, քսելուց հետո պահել այն դեմքին 15 րոպեից 2 ժամ, որքան ժամանակ ունենաք։ Այս քսուքը նման է դեմքի դիմակի։Մի խնայեք ժամա-նակը և պատրաստեք ու կիրառեք քսուքը։ Արդյունքը կարդարացնի ձեր ջանքերը։
Եղեք առողջ և գեղեցիկ։