EnterTrain-ը ներկայացնում է բնական ըմպելիք, որն օգտագործվում է շատ անառողջ վիճակների կարգավորման համար և հիմնված է կիտրոնի և չիա սերմերի վրա:Այս հզոր ըմպելիքն օգնում է կանխարգելել գրիպը, մարքել օրգանիզմը և կանխել ճարպի կուտակումը:
Կիտրոնը և չիա սերմերը խմում են կուտակված ճարպն այրելու համար: Այս բաղադրիչներն ինքնին շատ օգտակար են: Սակայն դրանք միավորելու դեպքում արդյունքը զարմանալի է:
Բաղադրիչները՝
- 1 կիտրոնի հութ
- Չիա սերմեր՝ 1 ճ. գ.
- Մեղր՝ 1 ճ. գ.
- Ջուր՝ 1.5 բաժակ
Պատրաստումը և օգտագործումը՝
1. Նախ չիա սերմերը պետք է թրջեք առնվազն 1 ժամով:
2. Երբ դրանք ջուր կլանեն, գելի հատիկների տեսք կունենան դրանց մեջ պարունակվող մանրաթելի պատճառով:
3. Քամեք դրանք և խառնեք վերը նշված քանակի ջրին և կիտրոնի հյութին:
4. Բոլոր բաղադրիչները բլենդերով լավ խառնեք մինչև համասեռ զանգված ստացվի:
5. Այս համեղ հյութը պետք է օգտագործել ամեն օր առավոտյան:
Դա կարագացնի ձեր նյութափոխանակությունը և արագ կնիհարեք:
Կիտրոնի առավելությունները քաշի նվազեցման համար՝
- Վերացնում է ճարպն արյան միջից
- Դա բնական մաքրող միջոց է, որն օգնում է հեռացնել տոքսինները
- Դրա ալկալային կազմը բերում է ստամոքսահյութի արտադրության ավելացման, ինչը հնարավոություն է տալիս ավելի լավ մարսել ուտելիքը
- Այն շատ քիչ կալորիաներ է ապահովում
- Օգնում է պայքարել որովայնի փքվածության դեմ
- Ունի լուծվող մանրաթել՝ պեկտին, որը գործում է որպես կլանող նյութ աղիներում, ինչն օգնում է քաղց չզգալ:
Չիա սերմերի առավելությունները նիհարելու համար՝
- Արագացնում է նյութափոխանակությունը՝ հնարավորություն տալով այրել որովայնի և իրանի հատվածի ճարպը
- Պարունակում է շատ կալցիում, ինչը հնարավորություն է տալիս ավելի լավ յուրացնել օգտագործվող ճարպերը
- Երկարաձգում է հագեցածության զգացումը և արագ մեղմացնում է տագնապը, ինչը շատ օգտակար է չափից շատ ուտելուց խուսափելու համար
- Նվազեցնում է որովայնի փքվածությունը
- Բջջանյութի մեծ պարունակությունը կարող է կարգավորել աղիների աշխատանքը և արդյունավետորեն հանել տոքսինները